ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՈՒՂԵԳԾԻ ՀԱՐՑԸ
09.04.2021 18:57

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

 Պանթուրանական հանրահայտ ծրագիրը
սպառնալիք է ՀՀ և Արցախի անվտանգությանը

ՀՀ Ազգային ժողովը մարտի 24-ի հերթական նիստում ընդունել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած Հայաստանում ,,Ռազմական դրությունը վերացնելու մասին,, ԱԺ որոշման նախագիծը: Ռազմական դրությունը դադարել է, ուստի համազգային կարևորության հարցը, որը շատերին է մտահոգում, մասնավորապես՝ կապված Նախիջևանի ուղեգծի բացման հետ, ինչը պանթուրանական հանրահայտ ծրագիր մաս է կազմում՝ սպառնալով մեր երկրի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, կարող է դրվել հանրաքվեի:

Հիշեցնենք, 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը, որն իրավաբանորեն առոչինչ է, պարունակում է կետ, ըստ որի՝ իբր պետք է արգելաբացվի Նախիջևան-Ադրբեջան կապը Հայաստանի միջոցով: Հավելենք, որ Նախիջևանը ԽՍՀՄ օրոք ապօրինի բռնակցվել էր Ադրբեջանին, և այդ ապօրինության ցայտուն փաստերից է այն, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև չկա  որևէ կապ: Արցախյան վերջին պատերազմին էլ Ադրբեջանը վերահաստատեց, որ բռնի ուժով ՄԱԿ-ի կանոնակարգի ու բանաձևերի խախտմամբ էր պատկերացնում Արցախի բռնակցումն իրեն, ինչն արժանացավ քաղաքակիրթ աշխարհի դատապարտմանը և ավելի խթանեց Արցախի անկախության ճանաչման գործընթացը, վկան ճանաչման բազմաթիվ ակտերն են:

,,Գործընթաց,, թերթ