ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
10-ՆՅԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄՈՏ 50% ԿՐՃԱՏՄԱՄԲ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄՈՏ 97,5% ԱՃ,
01.04.2021 15:19

    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ     

Ոստիկանությանը հունվարի 1-ից մինչ մարտի կեսը տրվել է 718.152.586 դրամ պարգևատրում

ՄԻՊ ահազանգը՝ կապված կառույցի անկախությունը վտանգող ՀՀ ֆինանսների նախարարության նախագծի հետ միակ մտահոգիչ դեպքը չէ. բազմաթիվ կառույցների այս տարվա ֆինանսավորումները կրճատվել են միջինը մոտ 50%-ով: Ավելի վաղ, դեռ 1 տարի առաջ <<Գործընթաց>> թերթն ահազանգել էր, որ ֆինանսների նախարարությունը մամուլի օրինական եկամուտներն արհեստական կրճատող նախագիծ է անցկացնում: Ճիշտ որ, այն, ինչ արվում է ԶԼՄ-ների դեմ, կարվի նաև համատարած:

Ըստ երևույթին, ՀՀ Կառավարության տուն 3-ի մոտ հանրային բողոքի ակցիաներից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը վարչապետի հետ մեկտեղ որոշեցին տարբեր կառույցների հաշվին խնայած միջոցները ծառայեցնել սեփական անվտանգությանը և հրատապ՝ հենց ապրիլի 1-ից մինչև մոտ 97,5%-ով բարձրացնել ոստիկանության աշխատավարձը: Կառավարությունն այդ որոշումն ընդունել է չզեկուցվող նախագծով: Ըստ այդմ, ՊՊԾ /պետական պահպանության ծառայություն/ կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320.000 դրամ: Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը սահմանվում է ամսական 402.181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն:

Նշենք, որ մինչ այս <<Գործընթաց>> թերթը գրավոր հարց էր ուղղել ոստիկանությանը՝ պարզելու, թե ինչու՞ են ՊՊԾ օղակից դուրս շահագործվում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, որոնք ի պաշտոնե կոչված են սպասարկել քաղաքացիներին, սակայն ծառայությունը թողնելով կիսատ՝ պահնորդական բնույթի ծառայության են լծվում վարչապետի դես ու դեն այցերի ժամանակ՝ ի հաշիվ քաղաքացիներին սպասարկելու իրենց աշխատաժամանակի: Հարց էինք ուղղել նաև, թե որքա՞ն պարգևավճար է տրվել այս տարվա հունվարից մինչ օրս ոստիկանության ծառայողներին, ի պատասխան, նշել են, որ այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս /պատասխանը տրվել է 16.03.2021թ./ հատկացվել է 718.152.586 դրամ պարգևատրում:

Ինչպես ակնհայտ է աշխատավարձերի կտրուկ բարձրացումից, ոստիկանությունը պարգևատրումից զատ, ավելին է ակնկալել, հատկապես, որ առջևում ընտրություններ են: Կառավարությունն էլ որոշել է ժողովրդի միջոցներով հավաքված բյուջեի հաշվին ապահովել շահագրգիռ <<թիկնազոր>>՝ խախտելով սոցիալական արդարության բոլոր կանոնները, քանզի ոստիկանության աշխատավարձը չէր կարող բարձրանալ՝ առանց կրճատելու ռազմական ծախսերը, բանակին, ՄԻՊ-ին, գիտական, կրթական, առողջապահական, մշակութային ոլորտներին հասանելիք միջոցները: Փաստորեն ոստիկաններն ավելի շատ կարիքներ ունեին, քան պատերազմից հետո ավելացած հաշմանդամները և սոցիալական այլ կատեգորիայի անձինք:

Նշենք, որ պատերազմի ժամանակ և դրանից հետո ակտիվ աշխատանք ծավալած ՄԻՊ-ի գումարները կրճատելու իշխանության մոլուցքը կամ ՄԻՊ-ին գործադրի նիստերին չհրավիրելն առավել, քան տարակուսելի է և անթույլատրելի: ՄԻՊ-ը կոչված է պաշտպանելու քաղաքացիներին, այլ ոչ իշխանությանը, որին հավանաբար դուր չի եկել ՄԻՊ-ի կոչն՝ անհապաղ դադարեցնել GPS-ով սահմանային անպատասխանատու փոփոխությունները: ՄԻՊ-ն այն գնահատել է՝ որպես ոչ լեգիտիմ գործընթաց: Հավելենք, որ ՄԻՊ-ի ֆինանսական անկախության վտանգումը ՀՀ իշխանության առաջ քաշած նախագծով միջազգային արձագանք է ստացել...:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի մարտի 30-ի համարում