ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԶՈՀԵՐԻ ԹԻ՞ՎՆ ԷԼ ԷԻՆ ՍԽԱԼ ԶԵԿՈՒՑԵԼ
01.04.2021 14:55

      ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ     

ՀՀ ԱՆ-ն նոր տվյալներ է հրապարակել. պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձել է 4028

Մարտի 20-ին այցելելով Արագածոտնի մարզի մի քանի համայնքներ՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը նշել էր, թե հայկական կողմն ունի հաստատված 3250 զոհ, և ևս 189 ընտանիքներ սպասում են ԴՆԹ պատասխանի, կա անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, որը ճշգրտվում է: Ներկայացված թվերը հակասում են դեռևս մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարության հաղորդած պաշտոնական թվերին, ըստ որոնց փետրվարի 13-ի դրությամբ զոհերի թիվն արդեն 3577 էր, այդ թվում՝ 428 աճյուններից փորձանմուշներ, որոնք դեռևս գտնվում էին ԴՆԹ փորձաքննության փուլում: Ըստ որում, կան նաև արձանագրված դեպքեր, երբ զոհվածի մարմինը հայտնաբերվել է, տրվել մահվան վկայական, սակայն ցուցակներում նրա անունը չի ներառվել:

Հավելենք, որ ՀՀ ԱՆ-ն նոր տվյալներ է հրապարակել. պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձել է 4028: Պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում:

Առավել մանրամասն ,,Գործընթաց,, թերթի մարտի 30-ի համարում