ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ա. Սիմոնյանը չհասցրեց ծանոթանալ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնին, մի քանի օրից նշանակվեց ԱԱԾ պետի տեղակալ
01.04.2021 14:35

     ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ    

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր ընդամենը օրեր առաջ՝ 2021-ի մարտի 26-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Նախագահի հրամանագրով՝ Անդրանիկ Սիմոնյանն այժմ նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է Նախագահի հրամանագրում: Անդրանիկ Սիմոնյանը նախկինում եղել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: