ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախիջևանից Ադրբեջան պանթուրքիստական ճանապարհ բացելու ջատագով Փաշինյանը հրաժարական կտա՝ իր նախանշած հունիսի 20-ի ընտրության համար
Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը հանվեց: Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած իրավաբանական ուժ չունեցող հայտարարությունից հետո, որի արդյունքում թշնամուն զիջվեցին անգամ այն հողերը, որոնք նրան հասու չէին, մինչ օրս թշնամին խաղարկում է գերիների վերադարձման հարցը, իսկ Փաշինյանը խոսում Նախիջևանից Ադրբեջան պանթուրքիստական ճանապարհ բացելու մասին, հայ ժողովուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մի մասն էլ պնդում, որ նա պետք է դատապարտվի դավաճանության համար: Ակնհայտ էր, որ ռազմական դրության չեղարկումն անհարկի ձգձգվում էր քաղաքական պատճառներով: Այս պայմաններում Փաշինյանն իրեն ձեռնտու ճանապարհ ընտրեց՝ ԱԺ արտահերթ ընտրությունն՝ իր վարչապետության օրոք, որի համար որպես ընտրության օր նախանշել է հունիսի 20-ը:
Ազգային ժողովում նա նշել է, որ այս նպատակով հրաժարական կտա, իր հերթին ԱԺ-ն այսօր կողմ քվեարկեց ռազմական դրությունը հանելու մասին նախագծին՝ «կողմ»՝ 118, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 1:
Նախագիծը ներկայացրել էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները: