ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՆՀՆԱՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՓԱԿՈՒՂԻ
12.03.2021 20:17

    ՔԱՂԱՔԱԿԱՆ     

ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՐՏԵԶԻ 3 ԵՐԿՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱԿԵՆՍՈՒՆԱԿՆ Է

Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն Արցախում մատնեց Ադրբեջանի կեղծ հաղթանակի բլեֆը

Մեր թվարկությունից առաջ VI դարով թվագրված աշխարհի հնագույն քարտեզում ընդամենը երեք երկիր է նշված` Հայաստանը, Ասորեստանը և Բաբելոնը: Ընդ որում, Հայաստանը հատուկ ընդգծված է՝ որպես քաղաքակրթության կենտրոն, որը Կասպից ծովից ձգվում էր մինչև Սև ծով: Հայաստանը որպես աշխարհի կենտրոն է դիտարկվում հույն պատմիչ Հերոդոտոսի քարտեզում, որում, սակայն, Բաբելոնի ու Ասորեստանի փոխարեն՝ նշված են Մարաստանը (Ատրպատական) և Կովկասյան Ալբանիան: Ծովից ծով Հայաստանը պատկերված է նաև երրորդ հնագույն քարտեզում` Ստրաբոնի ատլասում:

Իր 1000-ամյակների գոյությամբ Հայաստանն անցել է խորդուբորդ դժվարություններով՝ ապացուցելով իր կենսունակությունն ու վերածնվելու անկոտրում կամքը: 2020թ., սակայն, Արցախյան պատերազմի ու դրան հաջորդած զարգացումները, Փաշինյանի ու նրա թիմակիցների ելույթ-հարցազրույցները թույլ են տալիս կարծել, որ թշնամին սխալ հաշվարկներ է արել Փաշինյանի ստորագրած թղթերով, վարած քարոզչությամբ, թե պետք է համակերպվել իրավիճակի ու կորուստների հետ, հանդուրժել Արցախի անունից ապօրինի ստորագրված հողհանձնումները, փակուղի մղել Հայաստանին:

Նկատենք, որ երբ վերջերս Դոնբասի հարցով դիմեցին ՌԴ նախագահ Վ. Պուտինին, որ նա որոշում ընդուներ նրա փոխարեն, ուղղորդեց, որ դիմեն այդ տարածքում ձևավորված Լուգանսկի ու Դոնեցկի իշխանություններին: Դրանով հանդերձ՝ Պուտինը նորմալ է համարում, որ Արցախի անունից կարող էր թուղթ ստորագրել նրա ժողովրդի անունից հանդես գալու մանդատ չունեցող Փաշինյանը՝ ինքնակամ ու ինքնագլուխ որոշումներով, որոնց հիմքով Անվտանգության խորհրդի նիստ չի կայացել ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում: Իրավաբանորեն առոչինչ այդ թղթերը չեն պարունակում ՀՀ-Ադրբեջան սահմանների հստակեցման պահանջ, ուստի ՀՀ սահմաններին GPS-ով նոր վերակարգերի տեղակայումներն ընթանում են միջազգային իրավակարգերի առերևույթ խախտումներով, ուստի ՀՀ ՄԻՊ-ը կոչ էր արել անհապաղ դադարեցնել այդ գործընթացը՝ անձամբ այցելելով խնդրո առարկա վայրեր ու տեղում ախտորոշելով առկա խնդիրները…..:

Իրավամբ, արժե կրկնել, որ թշնամու հաշվարկները սխալ են: Սա այն երկիրը չէ, որին հնարավոր լինի մղել փակուղի: Դա չհաջողվեց Թալեաթին, չի հաջողվի նաև Էրդողանին, Ալիևին, Նիկոլ Փաշինյանին: Նրանց չհաջողվեց համոզել, թե Ադրբեջանը հաղթել է, այն դեպքում, երբ ռուս-թուրքական կենտրոն է ներառվել Թուրքիան՝ հանդես գալով Ադրբեջանի փոխարեն:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 293 համարում

Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան