ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ. ԱԺ ՄՈՒՏՔԵՐԸ ՓԱԿ ԵՆ
09.03.2021 20:20

    ՀՐԱՏԱՊ      

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՎՐԱՆՆԵՐԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ընդդիմության ակնկալիքն էր, որ մինչ այսօր աշխատանքային օրվա ավարտը դիմի ՍԴ, սակայն օրվա ավարտին իրավիճակը դեռ անորոշ էր ու հայտնի չէր, թե նա կդիմի, թե՞ չի դիմի ՍԴ, ուստի այսօր ժամը 17:00-ից սկսված ընդդիմության հանրահավաքը ծավալվեց նոր թափով: ԱԺ-ի մոտ ներկա պահին շարունակում է իրավիճակը մնալ լարված: Փակ են ԱԺ մուտքերը: Դրանք, ընդդիմության պնդմամբ կբացվեն, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: 

ԱԺ Բաղրամյան մուտքից բացի, նաև Դեմիրճյան մուտքի մոտ է տեղադրվել վրան: Բազմամարդ հավաքի մասնակիցները մտադիր են ավելացնել վրանները: Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կնետրոնացրել ԱԺ-ի մոտ, հընթացս տեղի է ունեցել բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Ընդդիմադիրները նորանոր կոչեր են ուղղում քաղաքացիներին հավաքվել բողոքի վայրում՝ հասնելու իշխանության հրաժարականին: 

,,Գործընթաց,, թերթ