ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԱԿԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ. ,,Գործընթաց,, թերթ
07.03.2021 18:57

    ՄԱՐՏԻ 8-ԱՊՐԻԼԻ 7   

Կանանց, աղջիկների, մայրերի ու քույրերի հանդեպ հարգանքն ու սերը դարերի արմատներ ունեն մեր երկրում՝ շնորհիվ ազգային-բարոյական վեհ արժեքների պահպանման, պատմության մեջ կերտած հաղթանակների, հասարակական կյանքում նրանց ունեցած անուրանալի դերի ու նշանակության: Լավագույն վկան՝ տարիներ ի վեր մայրաքաղաքի բարձրադիր մասում իր ուրույն նշանակությամբ, բացառիկությամբ առանձնացող Մայր Հայաստան մոնումենտալ հուշարձանն է:

Գեղեցիկ սեռի հանդեպ վերաբերմունքն ու գնահատանքն արտահայտվում է նաև գարնանային տոների ավանդույթ դարձած միամսյակով: <<Գործընթաց>> թերթի խմբագրությունը, շնորհավորելով կանանց ու աղջիկներին տոների առթիվ, մաղթում է՝ գարնան ծաղկունքի պես չքնաղ տեսք ու գրավչություն, առողջ ու ակտիվ ապրելակերպ:

Գործնական հաջողություններն էլ թող, որ միշտ Ձեզ ուղեկցեն: Լինե՛ք գնահատված, սիրե՛ք ու սիրվե՛ք, ամենայն լավն ու բարին արարե՛ք:

<<ԳՈՐԾԸՆԹԱՑ>> թերթի խմբագրակազմ