ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՆԱԿ ՉԷ ԱՆԳԱՄ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՆԵԼՈՒ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՂԹԵՐ
07.03.2021 18:22

    ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

ՆՐԱ ՓՈԽԱՐԵՆ ԹՈՒՐՔԻԱՆ Է ԽՑԿՎԵԼ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ

Արցախի Ակնայի /Աղդամ/ շրջանում հունվարի 30-ից գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնն անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն ունի, այլև ռադիոհետախուզության: Վերահսկողական այս կենտրոնում Թուրքիայի ընդգրկումն առավել ընդգծում է այն բլեֆը, թե Ադրբեջանը հաղթել է Հայաստանին: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն ունակ չէ անգամ դիտարկում անելու, էլ ուր մնաց պատերազմ հաղթեր: Նրա փոխարեն անգամ դիտարկման գործառույթն է իր վրա վերցրել Թուրքիան, այն երկիրը, որը հենց պատերազմել է Արցախի ու Հայաստանի դեմ:

Արևմուտքը և ՌԴ-ն խուսափում են խոստովանել, որ Ադրբեջանի փոխարեն կռվել է Թուրքիան, քանզի դա կնշանակի խոստովանել, որ Թուրքիան պատերազմ է վարել իրենից տարածքով ու բնակչությամբ բավականաչափ փոքր երկրի՝ Արցախի դեմ, ինչը ձեռնտու չէ արևմտյան ՆԱՏՕ-յական երկրներին, հատկապես՝ Մեծ Բրիտանիային: Այդ խոստովանությունը ձեռնտու չէ նաև ՌԴ-ին, ուր տարբեր հարթակներից քաղաքական բանավեճերի ժամանակ ընդգծում են տարածաշրջանում Թուրքիայի մրցակցությունը ՌԴ-ի հետ: Այդ համեմատականում նրանց ցանկալի չէ գիտակցել, որ Թուրքիան, իրոք, պատերազմ է վարել փոքրիկ Արցախի դեմ 44 օր շարունակ: Անգամ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի վարչախմբի ներկայացուցիչն էր զարմանքով արձանագրել, որ Թուրքիան և Ադրբեջանը տևական կռիվ են մղում մի քանի անգամ փոքր Արցախի դեմ:

Առաջադեմ աշխարհին հայտնի է Թուրքիայի ցեղասպանագործ լինելը, բայց իրենց հզոր համարող երկրներն ի վիճակի չեղան կանխել իրենց աչքի առաջ շարունակվող ցեղասպանությունը, մյուս կողմից՝ տարօրինակ է ցեղասպանագործին մոնիթորինգային կենտրոն ընդգրկելը, կենտրոն, որի գործառույթներն ու աշխատակարգը գրեթե կրկնում է խաղաղապահ գործունեության մեխանիզմը:

Ի՞նչ գնով է միջազգայնորեն որպես ցեղասպանագործ դատապարտված Թուրքիան Արցախում ՙխաղաղապահի՚ կեղծ թևեր հագել, ՙգորշ գայլեր՚ ահաբեկչական խմբավորմանը լցրել Շուշի – սա վերլուծության առանձին թեմա է: Ի՞նչն է այս դեպքում վերահսկում ՌԴ-ն՝ Թուրքիայի անխոչընդոտ դիրքավորու՞մը, գուցե պայմանով, որ Էրդողանը Դոնբասից կամ Ղրիմից ձեռնպահ մնա:

Հոդվածն ամբողջությամբ՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 293 համարում