ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակի շուրջ
23.02.2021 18:33

     ԻՐԱՎԱԿԱՆ     

58 քաղաքացի  բերման է ենթարկվել ոստիկանություն, անհայտ է հիմնավորումը

Իր լիազորություններից դուրս Արցախի անունից նրա 75%-ը թշնամուն 1 ստորագությամբ հանձնած Նիկոլ Փաշինյանը, որի այդ քայլն առաջ է բերել անդառնալի մարդկային ու նյութական հետևանքներ, բազմահազար քաղաքացիների համար ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանության իրավիճակ, այսօր՝ փետրվարի 23-ին ստիպված եղավ հերթական անգամ անցնել ամոթի միջանցքով: Նրա այցը կառավարության 3-րդ շենք ուղեկցվեց քաղաքացիների կողմից «Դավաճան հայվան», «Նիկոլ դավաճան», «Այ տենց սողեսող ես ման գալու, արա», «Թուրք, ինքնասիրություն չունե՞ս, այ վիժվածք», «հողատու» վանկարկումներով:  Կարճ ժամանակ անց նրան ուղեկցող անվտանգության մեծաթիվ աշխատակիցներին ավելացած ոստիկանների թիվն աճեց: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կենտրոնացված ոստիկանների մի մասը տարբեր բաժիններից են, ինչից ենթադրելի է, որ նրանց ամենօրյա աշխատանքը հետաձգված է, փոխարենը կանչվել են պահնորդական բնույթի ծառայութամբ աջակից լինելու Փաշինյանի թիկնազոր <<գնդին>>: 58 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ըստ ոստիկանության լրատվական ծառայությունից <<Գործընթաց>> թերթի տեղեկացման։ Որպես հիմք նշում են  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումն, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, մինչդեռ չի նշվում, թե ի՞նչ են պահանջել, որ քաղաքացիները հակադրվել են։

Ի դեպ, մի շարք տեսանյութեր փաստում են, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել, ավելին մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել: Ակնհայտ է, որ ոստիկանները գործում են ոչ այն շահագրգռությամբ, ինչի համար կոչված են, մասնավորապես հասարակական կարգի պահպանության փոխարեն վնասում են հասարակության ներկայացուցիչների՝ խոչընդոտելով նրանց իրացնել իրենց օրենքով սահմանված իրավունքն, այն է՝ ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում գործելը, քանզի Փաշինյանն այդ վիճակն է հարուցել բազմահազար քաղաքացիների, ողջ ժողովրդի համար, և վիճակն օրեցօր վատթարանում է:

Ակնհայտ է, որ ոստիկանությունը՝ որպես վարչապետին ենթակա օղակ, գործում է առավելապես իր վերադասի, ոչ թե ժողովրդին պաշտպանելու շահերից ելնելով, բացառված չէ, որ վարչապետի այցերով կամ նրա այլ շարունակական սխալներով պայմանավորված տեղի ունեցող ակցիաների ժամանակ կոնկրետ վայր կենտրոնացվող ոստիկանները, կատարելով իրենց ամենօրյա գործից հավելյալ աշխատանք՝ ի պաշտպանություն վարչապետի, կարող են ստանալ պարգևավճար, հավելավճար, գործել այդ շահադրդմամբ: Այս և այլ հարցերի առնչությամբ <<Գործընթաց>> թերթը հարցեր է ուղղել ոստիկանություն, որոնց պատասխանները հիմք կընդունենք իրավիճակի հետագա վերլուծման համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում: