ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ընթանում է Փաշինյանի հեռացման պահանջով մեծ հանրահավաք Ազատության հրապարակում
20.02.2021 15:56

    ՀՐԱՏԱՊ    

Հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել մի շարք ընդդիմադիրներ

33 տարի առաջ նույն՝ Ազատության  հրապարակում ժողովուրդը ոտքի էր ելել՝ հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն արժանապատիվ ապագայի ու հասավ  ՀԱՂԹԱՆԱԿԻ: Այս առումով Հայրենիքի փրկության շարժումը հրապարակել էր 1988 թ փետրվարի 20-ին Ղարաբաղյան շարժման առաջին մեծ հանրահավաքի լուսանկարն, ապա կոչ արել ժողովրդին կրկին հավաքվել Ազատության հրապարակում՝ ազատագրելու երկիրը դավաճանից, տեր կանգնելու հայրենիքին։ Այս պահին Ազատության հրապարակ բազմամարդ հանրահավաք է, որը մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթով: Ի հեճուկս եղանակային ցուրտ, ձնառատ և խիստ անհարմար պայմանների հրապարակը լի է քաղաքացիներով: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են <<Առանց Նիկոլ Հայաստան>>: 

Այսօր ՀՀ իրավապահ համակարգի զգալի մասը դարձել է ոչ լեգիտիմ վարչապետի կամակատարը, ինչն անպատվաբեր է հատկապես այն փաստից հետո, երբ նա ժողովրդից գաղտնի բացեց հայրենիքի դռները թշնամու առջև՝ հայրուրավոր քաղաքացիների անակնկալ թողնելով թշնամու փակուղում, գերության մեջ: Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ  միակ մեղավորն է այն ահռելի կորուստների, որոնց զգալի մասն  անդառնալի է: Այսօր ժողովուրդն իրավունք ունի իրավամբ պահանջել ոչ միայն նրա հեռացումն, այլև դատապարտումը: 

Թերևս, այս համատեքստում կարելի էր ընկալել Վետո շարժման ղեկավար Նարեկ Մալյանի նախաձեռնությունն այսօր ժամը 14:00-ին բեմադրելու պերֆորմանս, որը չկայացավ նրա առևանգման և ոստիկանություն բերման ենթարկելու արդյունքում: Այս առումով նախօրեին նա նշել էր. <<Նիկոլ Փաշինյանն այնքան է սարսափած ՎԵՏՕ-ից, որ ինձ կանչել են ոստիկանություն, որպեսզի ոստիկանությունում հասկանան, թե ինչ բովանդակության պերֆորմանս ներկայացում եմ վաղը բեմադրելու: Խոսքը գնում է 30 տարի առաջ ռումինական դատարանի օրինական դատավճռով Նիկոլո Չաուշեսկուի և նրա կնոջ օրինական գնդակահարության մասին: Գնդակահարության դատավճռի օրինականությունը 30 տարի որևէ մեկը կասկածի տակ չի առել, մինչև այսօր >>:  «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանսի բեմադրությունը հետաձգվեց. Նարեկը դեռ ոստիկանությունում է:

Նշենք, որ նախօրեին ԱԱԾ բերման են ենթարկվել նաև մի շարք ընդդիմադիրներ՝ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Գոհար Մելոյանը, Անժելա Էլիբեգովան, Մհեր Ավագյանը: Նրանք խուզարկվել և հարցաքննվել են ԱԱԾ-֊ում հարուցված մի քրեական գործի շրջանակներում: Ավելի ուշ Գոհարն ու Անժելան ազատ են արձակվել, մյուսները մնացել անազատության մեջ: Ըստ որոշ պարզաբանումների՝ գործը կապված է ինչ-որ ֆեյքերի հետ, որոնց հետ իրենց կապը մեղադրվողները հերքել են: Ուշագրավ է, որ ֆեյքի համար կարող են մարդ ձերբակալել, իսկ Փաշինյանի բազմադրվագ դավաճանության բացահայտման համար ԱԱԾ-ն անգործություն է դրսևոորում:

,,Գործընթաց,, թերթ

Ինարա Դանիելյան