ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«…Որ Արցախը վերադարձնեն Հայաստանին». հայրենասեր գեղասահորդուհու ելույթը
06.02.2021 21:55

     ՍՊՈՐՏ  // ԳԵՂԱՍԱՀՔ     ՌԴ-ում կայացած մրցույթում նա գրավեց արծաթե մեդալ

Փետրվարի 4-ին Կրասնոյարսկում ավարտվեցին պատանիների միջեւ Ռուսաստանի առաջնության մենախաղերը: Հայազգի Ադելիա Պետրոսյանն իր ելույթի համար ընտրել էր Արա Գևորգյանի գործիքավորմամբ «Արցախ» ստեղծագործությունը: Ըստ նրա պարուսույց Դանիիլ Գլեյխենգաուզի՝ երաժշտության ընտրությունն անմիջականորեն կապված է Ադելիայի ազգային պատկանելության հետ: «Հորս կողմից ես հայուհի եմ: Ինձ համար շատ կարևոր է սահելու ընթացքում ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին»,- հաստատել է գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը:

Այդ երաժշտության ներքո մարզվելիս գեղեցկատես սպորտսմենուհին առավել ոգեշնչված է աշխատել: 13-ամյա հայ գեղասահորդուհին խոստովանել է, որ իր հաղթանակը նվիրում է պատմական  հայրենիքին: Պատանիների Ռուսաստանի առաջնությունում Ադելիա Պետրոսյանն իր փայլուն ելույթով 211,87 միավորով գրավեց երկրորդ տեղն՝ արժանանալով արծաթե մեդալի: Հանդիսականները և ելույթի բազմաթիվ դիտորդներ իրենց տպավորություններն ու հիացմունքն են հայտնել տարբեր հարթակներում: Նրանք խոստովանել են, որ ելույթից փշաքաղվել են և որ նա իրենց համար բացահայտում է:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան