ԱԳՐԵՍԻԱ Թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժանքներ
Փետրվարի 1-ից 12-ը Հայաստանի հետ սահմանակից Կարս նահանգում ընթանում են ,,Ձմեռ-2021,, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Դրանք վերջին մի քանի տարիների ընթացքում լինելու են ամենամեծը։ Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է համատեղ հարձակողական գործողությունների մշակում, այդ թվում՝ դեսանտագրոհային։ Ըստ ռուսական աղբյուրի՝ պայմանական մարտերում կներգրավվեն տանկային և հրետանային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ջոկատներ և դիպուկահարներ: Թուրքիան այս զինավարժանքներին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Պակիստանին, ինչը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո նոր ծավալապաշտական հավակնություններ է ընդգծում:
Ակնհայտ է, որ Պուտինի աջակցությամբ Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի արգելաբացման հնարավորությամբ Էրդողան-Ալիև զույգն ակտիվացրել է պանթուրքիստական պլանը, բայց մյուս կողմից C-400-ով խաբելով շահամոլ ռուսական վերնախավին՝ մտադիր են թուլացնել նրանց զգոնությունը՝ զուգահեռ Ուկրաինայի միջոցով հարվածելու նպատակադրմամբ: Պուտինն, ինչպես երևում է, չի հավատում թուրքական՝ <<թիկունքից հարվածելու>> գործելաոճին և իր սխալով, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս համարելով, առաջիկայում հարված է ստանալու Դոնբասում: Այդ իրավիճակը Թուրքիան կարող է օգտագործել Ղրիմը պոկելու համար: Բացառված չէ, որ նաև ՆԱՏՕ-յի հետ համատեղ կարող են ծրագիր ունենալ՝ գրոհելու Մերձդնեստրի կամ Դաղստանի ուղղությամբ: Եթե Քարվաճառը հանձնված չլիներ Ադրբեջանին, այդ վտանգն ավելի փոքր կլիներ: Այս առումով պատահական չէ, որ Պուտինը որոշակի կանխազգալով, դաղստանցի է կարգել՝ որպես խաղաղապահ ուժերի համակարգող:
Տեղեկացնենք, որ զորավարժությունների նախաշեմին Էրդողանը հայտարարել էր, որ հունվարի վերջին Անկարան ու Մոսկվան կքննարկեն հարցերի մեծ շրջանակ, այդ թվում՝ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հարցերը, С-400-ների երկրորդ խմբաքանակի գնումը։
Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 292 համարում