ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հերթական ,,Դավաճանն,, իշխող ուժի պատգամավորներից
04.02.2021 20:38

    ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ   

Բեղլոյանի հակազգային հայտարարությունների
դեմ ՀՀ ԱԺ-ի մոտ կայացած բողոքի ակցիան

         Քաղաքացիները փետրվարի 3-ին ՀՀ  Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող նախագծերի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, այդ թվում՝ Անուշ Բեղլոյանի հակազգային հայտարարությունների:  Ակցիայի մասնակիցները խորհրդարանի բակ նետեցին ուսապարկեր և գոմաղբ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր   Անուշ    Բեղլոյանի   լուսանկարները՝ «դավաճան» գրառմամբ: 

ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կուտակել, և ակցիայի ժամանակ բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ:

Ակտիվիստներն Ազգային ժողովից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ավարտեցին բողոքի ակցիան: