ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ,,ՍՈՒԼԹԱՆԻ ԳԼԽՈ՞Վ,,
31.01.2021 17:44

    ՔԱՂԱՔԱԿԱՆ  // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

Եթե Շուշիում 90% ադրբեջանցիք են,

ուրեմն Փաշինյանն էլ  թրքածին ազգանունով ադրբեջանցի է

Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնն օգտագործելով՝ որպես թուրքաադրբեջանական ապատեղեկատվության հայերեն թարգմանության խոսափող՝ ՀՀ ոչ լեգիտիմ վարչապետ Ն. Փաշինյանին թույլ տրվեց ունենալ հերթական ապազգային ելույթը Շուշիին վերաբերվող: Նրան պիտի սաստեին նիստը վարող ԱԺ նախագահն ու փոխնախագահը, մինչդեռ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու վերաբերյալ մի փաստաթուղթ վերջերս է հրապարակվել՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից: Ինչ վերաբերվում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, նա դեռ Փաշինյանից էլ առաջ է հասցրել հաճոյանալ Էրդողանին ու Ալիևին՝ նույն ՀՀ ԱԺ ամբիոնից տարածած ապատեղեկությամբ, թե իբր Շուշիում 80% ադրբեջանցիք են եղել նախքան Արցախյան 1-ին պատերազմը: Բարձրացած աղմուկից Նիկոլը հետևություն չարեց, ավելին՝ որոշեց բարձրացնել ապատեղեկության նշաձողը՝ հայտարարելով, թե Շուշիում 90% ադրբեջանցիք են եղել՝ դրանով հարցականի տակ դնելով նրա հայկական լինելը, սադրելով հերթական աղմուկը…: 

Նշյալ ելույթից հետո ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ միայն դիպլոմի չէր արժանի, այլև դպրոցի ատեստատի, և ոչ միայն նա, այլև Լենան և այլ կասկածելի ծագման բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց արմատներն ապուպապերով պետք է բացահայտի ՀՀ ԱԱԾ-ն: Հենց Փաշինյանի հետ հեռուստաբանավեճի ժամանակ էր, որ Ալիևը նշեց, թե Հայաստանում ԽՍՀՄ օրոք ավելի շատ ադրբեջանցի է եղել, քան նույնիսկ Արցախում: Այն, որ ադրբեջանցիներ եղել են ԽՍՀՄ բոլոր երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում, ներկայում էլ շատ են Մոսկվայում, բոլորովին էլ չի նշանակում, թե դիցուք, Մոսկվան ադրբեջանական է: Չբացառելով, որ ԽՍՀՄ օրոք Հայաստանում ադրբեջանցիներ են եղել, միամիտ կլիներ կարծել, թե նրանց մի մասը չի ձուլվել հայերի հետ, արդյունքում ծնվածները պաշտոն զբաղեցնելով կարող էին գործել՝ որպես երդվյալ թրքամետներ՝ կամայաբար ուռճացնելով վիճակագրական թվերը: Եթե ըստ Փաշինյանի Շուշիում 90% ադրբեջանցիք են եղել, բացառված չէ, որ ինքն էլ 90% կարող է լինել ադրբեջանցի, հատկապես, որ ունի թրքական ծագման ազգանուն: Շատ են փաստերը նաև, որ Փաշինյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար միտումնավոր է պատերազմը տարել պարտության, քաղաքական բլեֆով կրկնապատկելով թշնամու զավթածը, հասցնելով դրանց ծավալն Արցախի 75%-ի…: 

Անդրադառնանք Փաշինյանի ծագմանը: Ըստ թարգմանիչների՝ ,,Փաշինյան,, ազգանվան հիմքում ընկած է թուրքերեն ,,փաշա,, բառը, որն Օսմանյան Թուրքիայում լինելով ռազմական, քաղաքական տիտղոս, իր հերթին ծագում է թուրքերեն ,,բաշ,, բառից, ինչը թարգմանվում է՝ որպես ,,սուլթանի գլուխ,,: Որքանով գիտենք, իրեն սուլթան երևակայում է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այլաբանորեն ասած, Փաշինյանը հայոց աշխարհում, կարծես, ,,սուլթանի գլուխն,, է մարմնավորում:

Ավելի վաղ, ԱԺ փոխնախագահ Լենայի մասով բացահայտել էինք, որ աշխատել է ադրբեջանական ՀԿ-ների հետ գործակցող, ՆԱՏՕ-յի շտաբ գրասենյակից ֆինանսավորվող ,,Ռեգիոն,, հետազոտական կենտրոնում ու մինչ օրս, ըստ կայքի նշված է՝ որպես նրա աշխատակից: Նույն կենտրոնի փորձագետ է նշված ԱԺ նախկին փոխնախագահ /1995-1998թթ./ Կարապետ Ռուբինյանը, որի որդին՝ Ռուբենը ներկայիս ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է, ունի հասանելիություն տարբեր գաղտնիքների: Հունվարի 14-ին էլ ԱԺ էր հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ նրանից ինչ-ինչ տեղեկույթներ ճշտելու: Այդ հանդիպումը գաղտնի էր, միայն 1-ին 10 րոպեն թույլ տվեցին ԶԼՄ-ներին նկարահանում անել: Թե ի՞նչ էր պետք Ռուբինյանին Այվազյանից, հայտնի չէ:

Ըստ հավաստի աղբյուրների, Ն. Փաշինյանն ԱԺ հարցուպատասխանի նիստերի է գալիս ավտոշարասյունով և դիմակավորված անձանց, մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ, ինչպես, օրինակ, Թուրքիայի նախագահ Ա. Գյուլն էր ժամանակին այցելել Հայաստան: Թիկնազորի քանակն ամենացայտուն ցուցանիշն է, թե որքա՞ն անընդունելի է պաշտոնյան տվյալ երկրում:

ՀՀ օրեսդրությամբ ապատեղեկատվությունը դատապարտելի է: Հարկ ենք համարում համառոտ իրազեկել, որ անհերքելի պատմական փաստերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հայոց բազմադարյա Արցախ նահանգի մի մասն է կազմել: Մ.թ.ա.VI դարի 1-ին կեսերից սկսած Արցախը մտնում էր Երվանդունիների թագավորության մեջ: Տիգրան Մեծի օրոք Արցախը Հայաստանի 12-րդ նահանգն էր: Նախիջևանը Մեծ Հայքի կենտրոնական շրջաններից էր: Մուսավաթական Ադրբեջանը 1918-1920թթ. անհաջող փորձ ձեռնարկեց բռնազավթելու ԼՂ-ն և Նախիջևանը: Եվ այն ինչ նրան չհաջողվեց, ԽՍՀՄ օրոք ապօրինի գործարքով արեցին Լենինը, Ստալինը, Նարիմանովը: ԽՍՀՄ լուծարումից հետո այդ բոլոր ակտերը դե յուրե առոչինչ են: Ադրբեջանն անկախացել է ոչ իբրև Խորհրդային Ադրբեջան, ուստի նրա կազմի մեջ դե յուրե չեն մտնում ո՛չ Արցախը, ո՛չ էլ Նախիջևանը:

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթի հունվարի 29-ի համարում

Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան