ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՈՒՐՔԻՆ ՀՈՂ ՀԱՆՁՆԱԾ <<ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐԸ>>
31.01.2021 17:32

    ՄՇԱԿՈՒՅԹ      ՍԻՄՖՈՆԻԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԵՆ

,,Արամ Խաչատրյան,, համերգասրահում հունվարի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի /դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ 15-ամյակի միջոցառմանը դավաճան Փաշինյանի քաղաքացիական կնոջ հրավիրումը աղմուկ է հարուցել: Հանդիսատեսներն իրազեկ չեն եղել նրա ընտանիքի հրավիրվելու մասին, շատերն անգամ չեն էլ նկատել նրանց ներկայությունը, քանզի միջոցառումը մեկնարկում է լույսը մարելով, իսկ մթության մեջ քչերը կնկատեին դահլիճի հետնամասում, բարձրադիր օթյակում նստածներին:

Պետական սիմֆոնիկ նվագախմբի մամլո պատասխանատու Լիլիթն ի պատասխան ,,Գործընթացի,, հարցման, պարզաբանել է, թե հրավերները կատարել են ընդունված արարողակարգով, ըստ որի՝ <<Վեհափառին, Նախագահին և Վարչապետին մշտապես ուղարկվում են միջոցառումների վերաբերյալ նամակ-հրավերներ: Վարչապետի և Նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում: Միաժամանակ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներն, ըստ Արամ Խաչատրյան համերգասրահի արարողակարգի‚ առանց հրավերի կարող են ներկա գտնվել ցանկացած միջոցառման, իրենց համար նախատեսված կառավարական օթյակում>>: Այս արարողակարգն ակնհայտորեն խտրական պայմաններ է սահմանում և հիմք տալիս կոռուպցիայի մեկ այլ տեսակի, որն այլ պետական կառույցներում չկա: Օրենքով չկա և չի կարող լինել պարտադրանք, որ պետական կառույցն անվճար ծառայություն մատուցի՝ հիմք ընդունելով անձի բարձրաստիճան լինելը, պետբյուջեից ֆինանսական կախումը: Մի՞թե նման երևույթները համադրելի են մշակույթի հետ, որի հիմքում առաջնահերթը բարոյականությունն է: Ի վերջո, այդ ֆինանսավորումն արվում է բյուջեի հաշվին, ոչ թե թուրքին հող հանձնած ,,մշակութասերի,, հաշվին: Բոլորին է հայտնի Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցում հնչած Կոմիտասի ,,Կռունկը,,: Շուշիի, Դադիվանքի և այլ սրբատեղիների, 100-ավոր պատմական հայկական բնակավայրերի դավաճանական հանձնումը դատապարտեցին բազմաթիվ մտավորականներ, այդ թվում՝ մշակույթի ոլորտից: 

Մարդկային և այլ անդառնալի կորուստների անտեսմամբ նոր էջից հրավիրատոմսեր ուղարկելով Պետական սիմֆոնիկ նվագախումբը  չի տարբերվում խորտակվող ,,Տիտանիկ,, նավում ջութակ նվագող երաժիշտներից:  Չկա որևէ երաշխիք, որ Աննան հրավիրատոմսերից մեկով դահլիճ չի բերի իր թեյընկերուհի Մեհրիբանին՝ կրկնապատկելով հանդիսականների տհաճությունը: Որպես կանխատեսում՝ հետագա պետական համերգներին Փաշինյաններին հրավիրելու դեպքում կարող են լինել լուրջ սկանդալներ, ,,Դավաճան հեռացի՛ր,, վանկարկումներով, տոմսերի հետվերադարձով, ուստի խորհուրդ կտայինք նախապես համերգի ազդագրում իրազեկել, որ հանդիսատեսները՝ որպես սպառողներ իրենց խաբված չզգան, թե համերգին հաճույք են ստանալու:

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթի հունվարի 29-ի համարում

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան