ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻ ՇՈՒՐՋ՝ ՈՃԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ
31.01.2021 17:13

    ԱՄՆ       ՆՐԱ ԿԻՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ Է ՀԱՅԱՆՈՒՆ ԲՐԵՆԴԻ ՀԱԳՈՒՍՏ 

ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջոզեֆ Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենն, ինչպես հաղորդվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան սոցցանցային էջում, երդմնակալության արարողությանը կրել է հայանուն ,,Մարգարյան,, բրենդի հագուստ, որը խորհրդանշում է վստահություն, հուսալիություն ու կայունություն։ Բրենդի հիմնադիրը և դիզայները հայ չէ, սակայն նա՝ Ալեքսանդրա Օ’Նեյլին, բրենդին  հայկական անվանում է շնորհել՝ ի պատիվ հայ գիտնական, աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի: Հագուստի ոճն արտահայտում է երկնային ռոմանտիզմ։ Նշենք, որ կապտաթույր հագուստի հետ Բայդենի կինը համադրել էր նույն գույնի ձեռնոցներ և դիմակ: 

Հայանուն բրենդի հագուստը Թուրքիայում և Ադրբեջանում հիստերիկ նախանձի տեղիք է տվել, ընդհուպ պատգամավորների մակարդակով ապատեղեկություն են տարածում, թե Բայդենը Երևանից է  ԱՄՆ տեղափոխվել:Նշենք, որ անվանի հայ դիզայներներ գործում են թե° ԱՄՆ-ում, թե° ՌԴ-ում և թե այլ երկրներում: Հավելենք, որ Քամալա Հարիսը որպես ԱՄՆ փոխնախագահ ևս կրում է իր դերին համապատասխան ոճի հագուստ, որն ընդգծում է նրա առավելությունները: Բայդենի թիմակիցներից հատկապես առանձնանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ ոճային ու նրբագեղ:

Կանխատեսվում է, որ Բայդենի օրոք դրական լուծումներ կլինեն: Հնարավոր է, ԱՄՆ Կոնգրեսը Ֆրանսիայի խորհրդարանին համանման կերպով ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին դրական ազդակներ են հնչում կոնգրեսական Ադամ Շիֆից: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին: Հիշեցնենք, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչության ղեկավար:

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթի 29 հունվարի համարում

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան