ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌՈՉԻՆՉ ԹՈՒՂԹՆ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԹՐՔԱՄԵՏ ՊՈՒՏԻՆԻ, ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՏԳԵՏ ԱԼԻԵՎԻ ՄԻՋԵՎ
11.01.2021 20:20

     ՔԱՂԱՔԱԿԱՆ          ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ...

Այսօր՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է հանդիպում ՀՀ ոչ լեգիտիմ վարչապետ նիկոլի, ՌԴ թրքամետ նախագահ պուտինի և ադրբեջանի տգետ ղեկավար ալիևի միջև: Ստորագրվել է հերթական առոչինչ թուղթը: Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է կայացել, որի ժամանակ դեսպանատան պարսպի վրա փակցվել է պաստառ՝ <<Ժողովուրդը մենք ենք և մենք դեմ ենք: Ստոպ Նիկոլ, թուրք նիկոլ>> գրառումներով:

Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժումը հաղորդել է. <<Նիկոլ Փաշինյանը ստիպված է տեղաշարժվել ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների օժանդակությամբ: Հակառակ պարագայում նա պարզապես տեղ չի հասնի: Այսօր վաղ առավոտյան Փաշինյանի՝ օդանավակայան հասնելն ու դեպի Մոսկվա ուղևորվելն ապահովվել է ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի, ոստիկանության զորքերի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ի համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի, «Ալֆա» ջոկատի և այլ կառույցների հազարավոր ներկայացուցիչների ուժերով: Սա իսկապես աննախադեպ երևույթ է: Ուժային կառույցների կողմից նախաձեռնած արտակարգ միջոցառումների հետևանքով արտերկիր մեկնող որոշ քաղաքացիներ չեն կարողացել ժամանակին հասնել օդանավակայան: Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև: Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե Մոսկվայում Փաշինյանը ստորագրի որևէ փաստաթուղթ, որը դեմ է Հայաստանի շահերին, ապա նրա համար փակ կլինեն վերադարձի ճանապարհները>>:

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթում