ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՆԱՀԱՆՋԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ՈՒ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր ԷԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԳԵՆԵՐԱԼԻ ԿՈՉՄԱՄԲ
09.01.2021 20:09

    ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ     

Հողերի հանձնման պատասխանատու գեներալները

Դեռևս հոկտեմբերի 15-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառում էր արել, թե. ,,Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին,,: Եթե հաշվի առնենք ԳՇ պետի խոսքը, թե պատերազմի 4-րդ օրը զեկուցել էր Փաշինյանին իրավիճակի մասին, որից հետո պետք է դադարեցվեր պատերազմը, հարց է ծագում, ինչպե՞ս է նույն ԳՇ պետն ընդունել հոկտեմբերի 15-ին իրեն շնորհված գեներալի կոչումը, եթե գիտեր պարտության մասին: Հիշեցնենք, 4-րդ կորպուսը պատասխանատու էր Սյունիքի համար և որ թիկունք լիներ Ջաբրաիլի և Ֆիզուլիի համար: Մինչդեռ վերջիններս հանձնվել են, հիմա էլ Սյունիքում են հանձնումներ արվում, իսկ գեներալի կոչում ստացած  Բուդաղյանը լռում է: 

Փաստացի, վերոնշյալ անձինք պատասխանատու են նահանջի հրահանգների համար: Հայաստանը, թերևս, միակ երկիրն է, ուր պարտություն ու նահանջ թույլտվողներին գեներալի կոչում է շնորհվում:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 291 համարում