ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՊԱՅՔԱՐԸ
09.01.2021 19:55

    ՀՐԱՏԱՊ        Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

«Մենք առաջիկա օրերին կվերսկսենք մեր պայքարը՝ իրավական ճանապարհով, փողոցային անհնազանդության ակցիաներով, նաև ասեմ՝ պլանավորված են մարզային այցելություններ: Առաջիկա օրերին հանդիպումներ տեղի կունենան Վանաձորում, Գյումրիում, Սյունիքում: Մեր ծրագրերն ամբողջությամբ մեծ թափով շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր դավաճանին»,-իրազեկում է Հայրենիքի փրկության շարժման լրատվական աղբյուրը:

Ընդառաջ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների և ՌԴ ղեկավարի հետ հանդիպմանը, որի ժամանակ ենթադրվում է, որ հերթական ապազգային, հակապետական փաստաթուղթը կստորագրվի, Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմի անդամներն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար: Կհանդիպեն նաև ԳՇ պետի հետ, որից հետո հայտարարություն կտարածեն: «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը կոչ է արել մինչև հունվարի 11-ը բոլոր սոցիալական և հանրային հարթակներում հայտարարել, որ չեք լիազորում Փաշինյանին ձեր անունից բանակցել Ադրբեջանի հետ:  Կոչում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իր դավաճանական հանցավոր խմբի դեմ օրեցօր աճող դիմադրությունն ու անտագոնիզմը՝ կապված նրանց կողմից իրագործված և ընթացքի մեջ գտնվող պետական դավաճանության հետ,

Կարևորելով ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու բողոքի ձայնը բարձրացնելու և դավաճանական խմբի գործողություններին իր անհամաձայնությունը հայտնելու նշանակությունն ու անհրաժեշտությունը,

Կոչ ենք անում՝ մինչև հունվարի 11-ը ձեզ հասանելի բոլոր սոցիալական և հանրային հարթակներում հայտարարել, որ.

  1. Չեք լիազորում Նիկոլ Փաշինյանին և իր կողմից ղեկավարվող դավաճանական խմբին հանդես գալ Ձեր անունից, Ադրբեջանի կամ որևէ այլ պետության հետ վարել բանակցություններ, ստորագրել որևէ փաստաթուղթ։
  2. Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայ Ազգը, չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է օրենքից դուրս։
  3. Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ արժանանալու է համազգային մերժման, չի կիրառվելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»։