ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ - ,,ԳՈՐԾԸՆԹԱՑ,,
30.12.2020 20:55

     ՈՒՂԵՐՁ    

2021Թ. ՎԵՐԱԾՆՆԴԻ ՏԱՐԻ` ԻՇԽԱՆԱՓՈԽՄԱՄԲ,

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՄԲ

Անցնող 2020թ.-ն, ինչպես կանխատեսել էինք նախորդ Ամանորին, քաղաքական փոփոխությունների տարի էր: Արմատապես փոխվել է իրավիճակն, իշխանափոխությունն այլընտրանք չունի: Պատերազմը, որ եղավ, ևս կանխատեսելի էր, վերջին մի քանի տարում հորդորում էինք չվարկաբեկել Արցախն ազատագրողներին, չմեկուսացնել նրանց քաղաքական, պետական գործերից: Քանիցս ընդգծել էինք, որ զենքն առանց հերոսի չի հաղթում: Մեր ազատագրական պայքարի հաղթանակը 1994թ.-ին նվեր չէր, այն անգերազանցելի ձեռքբերում էր: Թշնամին այս պատերազմում էլ արագ պարտվեց` փոխարինվելով 3-րդ երկրով` Թուրքիայով: Գործի դրվեց քաղաքական բլեֆն ու ինֆորմացիոն խաբկանքը, թե թշնամին հաղթել է, դավաճանն էլ արեց քայլեր, որոնք կրկնապատկեցին թշնամու զավթումներն` արյամբ պահված հողերի նվիրատվությամբ:

Դասալիքների իշխանությունն անպիտան եղավ հաղթանակի: Ունեցանք հերոսներ, որոնք անմահացան` հանուն հայրենիքի կամ ստիպված եղան կատարել նահանջի հրահանգներ` տրված նոյեմբերի 9-ի տեռորիստական անգրագետ սևագիրը ստորագրած դավաճանի կողմից: Նրա հրաժարականն օրերի հարց է: Տարեվերջյան բազմազբաղ օրերին կայացած բազմահազարանոց ակցիաներն առաջիկայում կընդլայնվեն նոր թափով` ընդհուպ իշխանափոխություն:

2021թ.-ին Փաշինյանի հեռացմամբ կկանխվի հետագա պատերազմը, ՀՀ ու Արցախի քաղաքացիների շարունակական հայրենազրկումն ու ունեզրկումը: Թո'ղ, որ 2021թ. լինի Վերածննդի տարի: Հայ ժողովուրդն արժանի է ունենալ իր ազգային, պետական շահերը գրագետ, խաղաղ, պրոֆեսիոնալ լուծող իշխանություն: Առանց պատերազմի կորուստների հնարավոր վերականգնումը հրաշք չէ, այլ իրատեսական նպատակ, որն իրագործելի է դավաճաններից ազատագրվելու դեպքում: Փա'ռք մեր հերոսներին, համբերություն իրենց զինծառայողներին սպասող ընտանիքներին, առողջություն, ոգու ամրություն և խաղաղություն բոլորին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:  

,,Գործընթաց,, թերթի խմբագրակազմ