ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԴ ԱԳՆ-Ն Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ԿՈՉՆ՝ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ
29.12.2020 13:46

   ԱՐՑԱԽ       ՉԵՆ ՀԵՐՔԵԼ 10 ԿԵՏՈՎ ՄԵՋԲԵՐՎԱԾ ՀԻՄՔԵՐԸ

Ի պատասխան ,,Գործընթաց,, թերթի կողմից նոյեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինին ուղղված նամակի, որն ինչպես տեղեկացրել էինք, քննարկվել էր և կոմպետենտ պատասխանի համար ուղարկվել ՌԴ ԱԳՆ, ստացել ենք գրավոր պատասխան 25 դեկտեմբերի N15358/4 գրությամբ: Համաձայն դրա՝ քննարկվել և ի գիտություն է ընդունվել մեր նամակը, որում կոչ էինք արել ապատեղեկատվություն չտարածել ՌԴ կողմից, թե իբր Ղարաբաղը ճանաչված է Ադրբեջանի մաս: Նամակում 10 կետով թվարկել էինք մեր այդ կոչի հիմքերը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավականորեն առոչինչ լինելու հիմնավորումները, որոնք նաև հրապարակել էինք մեր թերթի դեկտեմբերի 3-ի N289 համարում: Մեր գրությամբ հնարավորություն էինք ընձեռել, որ եթե առարկություն ունեին մեջբերված հիմնավորումներին, ներկայացնեին հակափաստարկներ: 

Տրված պատասխանից ակնհայտ է, որ ՌԴ-ն չի հակադարձել մեր հետևյալ պնդումներին, որ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ մի քանի բանաձևեր և որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում, ուստի Ադրբեջանի բոլոր զավթումները 0 արժեք ունեն: Ընդգծել էինք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ստացել ՄԱԿ-ի հաստատումը: ՌԴ ԱԳՆ չի հակադարձել այն փաստին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի քարտեզ-հավելված, ինչը բնորոշել էինք՝ որպես այդ փաստաթղթի աբսուրդի գագաթնակետ, քանի որ տարածքային փոփոխությունների մասին բոլոր փաստաթղթերը, որպես կանոն, պետք է ունենան քարտեզ-հավելված, անվանական, աշխարհագրական նկարագրություն՝ ըստ գյուղերի, բնակավայրերի, և որ առանց դրա այդ փաստաթուղթն առոչինչ է: Ընդգծել էինք, որ հայտարարության մեջ շփոթված են օգտագործված սուբյեկտների աշխարհագրական և քաղաքական անունները, ,,Լեռնային Ղարաբաղ,, ձևակերպումը ոչինչ չի ասում այն մասին, թե ի՞նչ կապ ունի այն Ադրբեջանի հանրապետության հետ: ՌԴ ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել մեր այն նկատառումը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ՌԴ-ն այն միակն է, որը ստորագրել է նշյալ հայտարարությունը, համաձայնվելով միակողմանի պահանջների հետ, որոնք դուրս են բանակցային օրակարգից, օրինակ, Շուշիի, Հադրութի հանձնումը և այլն, այն կետը, որը նախատեսում է Հայաստանի միջով Նախիջևան-Ադրբեջան ուղեգծի բացում, ինչը պանօսմանական երազանք է: Այդ կետն ակնհայտորեն անհեթեթ է և բացարձակ կապ չունի Արցախյան պատերազմի հետ:

Հիշեցնենք, որ շեշտել էինք նաև, որ կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության նպատակով ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ խախտված է հայտարարության 5-րդ կետը: Ակնհայտ է, որ Թուրքիան այդ կենտրոնով քողարկելու է տեռորիստներին: ՌԴ ԱԳՆ-ն չի հակադարձել նաև մեր նկատառմանը, որ   հայտարարությունն ունի անթույլատրելի իրավական հակասություններ. 1-ին կետին հակասում են հաջորդող կետերը: 8-րդ կետն արդեն խախտված է: Կան բազմաթիվ փաստեր հայ ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների խոշտանգման: Այս քրեական գործերը Միջազգային դատական ատյանում են: 

Ի դեպ, մեր նամակին հաջորդած օրերին տեղեկացանք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը խնդիր է դրել երկրի իրավապահների առջև, որ ՌԴ-ն ևս ունենա ՄԻԵԴ-ի պես դատարան, ըստ երևույթին փորձելով մրցակցել Ֆրանսիայի հետ, մինչդեռ օբյեկտիվ չի լինի շրջանցել այն փաստը, որ ՄԻԵԴ-ը գործում է՝ որպես անկախ դատարան, հիմնված ԵՄ-ում առկա ազատական և ապաքաղաքականացված մտածելակերպի վրա: Հետխորհրդային ՌԴ-ում այլ մտածելակերպ է գործում, իշխանությունն էլ կենտրոնացված է, ուստի դժվար է պատկերացնել ապաքաղաքական դատարան:

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթի դեկտեմբերի 28-ի թիվ 291 համարում