ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲՈՂՈՔԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱՆԵՐ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
24.12.2020 17:12

    ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ    

Ցուցարարները գիշերել են հրապարակում, առավոտյան շրջափակել կառավարության շենքը, ձվեր նետել-Փաշինյանն անդրդվելի է

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շատ պատասխանատու է թշնամուն տված խոստումների` մինչև վերջ իրագործման առումով, փոխարենը մտադիր չէ կատարել ժողովրդի պահանջն՝ օր առաջ հրաժարական տալու և ազատելու աթոռը: Նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները ստիպված են եղել աննախադեպ քայլի գնալ՝ երևանյան սառնամանիքին գիշերելով Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցները փայտի վառարան են միացրել, վրան կարտոֆիլ պատրաստել:

Առավոտյան ժամը 10-ից, ինչպես նախօրոք հայտարարել էին ցուցարարները, շրջափակեցին ՀՀ Կառավարության շենքը: Այդուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվեց ներս մտնել եւ կառավարության նիստը կայացավ: Ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել էին Մելիք Ադամյան փողոցը: Ոստիկաններով լի ավտոբուսներ, Կառավարության շենքի մոտ 5-6 շարքով կազմած շղթա, սաղավարտներ ու վահաններ-այս ամենն ուղղված էր Փաշինյանին ժողովրդից ուժով պաշտպանելուն: Փոխարենը վարչապետի ավտոշարասյունը կառավարության շենքից դուրս գալիս ցուցարարները փակել էին ճանապարհը: Ոստիկանները ուժով բացեցին ճանապարհը, ավտոշարասյունը դուրս եկավ: Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ձվեր են նետել կառավարության շենքի ուղղությամբ:

Ավելի ուշ երթ կազմակերպվեց դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ պահանջեցին գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Նիկոլ Փաշինյանին:

,,Գործընթաց,, թերթ