ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
GPS-ՈՎ ՀՈՂԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈԹՔԻՑ ՀԱՍԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ
24.12.2020 16:39

    ՍՅՈՒՆԻՔ          

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ, ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ 4-ՐԴ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏ՝ ՀՐԱՀԱՆԳ ԿԱՏԱՐՈՂ

Ինչու՞ էին Սյունիքում համայնքապետերը թշնամու հետ բանակցում, եթե դրա համար պատասխանատու էր ՀՀ կառավարությունը, ՊՆ՝ ի դեմս նախարար Վաղարշակ Հարությունյանի, 4-րդ կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի: Ի դեպ, եթե հրամկազմը վարձատրվում է պետբյուջեից, ապա կամավորներն անվարձահատույց օրեր շարունակ պահում էին Սյունիքի մի շարք դիրքեր: 

Աշխարհազորը 2 ճակատով է դիմադրում, մեկով՝ թշնամու, մյուսով՝ թիկունքից դավադիր հրահանգներ իջեցնող Փաշինյանի: GPS-ով սահման որոշելու թշնամու խորամանկությունը, որ հակասում է միջազգային պրակտիկային, կարծես, շատ ձեռնտու է Ն. Փաշինյանին: Նա ոչ միայն դեմ չէ այդ մեթոդին, այլև նախօրեին մի օտարերկրյա լրատվամիջոցի բացատրում էր, որ ինքը դա ընդունելի է համարում: Պարզապես բազմաթիվ երկրներ ,,GPS-ի անդիպլոմ մասնագետ,, Նիկոլի տեղը չգիտեն, որ իրենց տարիներ տևող սահմանազատման աշխատանքները ճեպընթաց ավարտեն: Հարց է ծագում, ու՞ր է շտապում Փաշինյանը, գուցե Ալիևն է վախենում, որ նա կկորցնի պատեհապաշտորեն ձեռքբերած վարչապետի աթոռը և կձախողվեն պանօսմանական պլանները, որոնց դարեր են սպասել, ավելի ճիշտ ,,GPS-ի մասնագետ,, Փաշինյանին են դարերով սպասել: Նա այն միակն է, ում ձեռամբ կարող են Սյունիքն առնել Արցախից հետո: Չզարմանանք, եթե մի օր էլ հայտարարի, որ ՀՀ կառավարության հասցեն է, ըստ GPS-ի Հայաստանի տարածքից դուրս: 

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախյան պատերազմից դուրս, ՀՀ սահմանազատման գործընթաց սկսելու որևէ ակնարկ անգամ չկա: Ի վերջո, իրավաբանորեն լուծարված ԽՍՀՄ-ով ՀՀ սահման որոշելն աբսուրդ է, քանի որ անկախությունից հետո պատերազմ է տեղի ունեցել, որի արդյունքների դեմ Հայաստանի մասով Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չունի, չի էլ բողոքարկել որևէ ատյանում նախքան նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Հարց է ծագում, եթե Փաշինյանը Խորհրդային Հայաստանի քարտեզով է առաջնորդվում ինչու՞ Սոթքի մի մասը հանձնելուց հետո շրջանցեց Արծվաշենի վերադարձման հարցը,և անցավ Սյունիքի հողերը հանձնելուն: Սա ապացուցում է նրա դավադրությունը և փաստում, որ նրա նպատակը սահման ճշտելը չէ, այլ հող հանձնելը:

Նշենք, որ հանձնվում են Կապանի կարևոր դիրքերը, վտանգվում Գորիս-Կապան ճանապարհի մի քանի գյուղեր: Ի դեպ, երբ տարիներ առաջ այս ճանապարհին մահափորձ արվեց նախկին մարզպետ, Ազատամարտի հրամանատարներից Սուրիկ Խաչատրյանի դեմ, Փաշինյանն ամենաակտիվն էր փորձում անել հնարավորը, որ ոչ ոք պատասխանատու չլինի կատարվածի համար: Հիմա նա այդ ճանապարհը տեղ-տեղ հանձնում է թշնամուն և նրա թրքամետ հրահանգը կատարողն իր օրոք այդ մարզի պաշտպանության պատասխանատու կորպուսի հրամանատար նշանակված Բուդաղյանն է, որի եղբայրը մեղադրվում էր մահափորձը պատվիրելու մեջ: 

Ներկայում մարզի բնակչությունը հարկադրված է բողոքի ակցիաներով պաշտպանել իր կյանքի իրավունքը, քանզի փորձ է արվում արժեզրկել 1990-ականներին թափված արյամբ ձեռքբերած անվտանգությունը: Փաշինյանի թրքամետ հրահանգն ամեն կերպ իրացնելու համար մարզում է նաև ՊՆ նախարար Վաղարշակը: 

Ի դեպ, 4-րդ կորպուսը կարող էր Ֆիզուլիի ու Ջաբրաիլի համար այնպիսի թիկունք լինել, որ դրանք արդյունավետ պաշտպանվեին, բայց դա էլ ձախողեցին: Կապանից հետո կանխատեսելի է, որ Փաշինյանը հասնելու է Մեղրի, նա շտապում է նախքան պաշտոնաթողությունը ճանապարհ բացել Նախիջևան-Ադրբեջան գծով, այն դեպքում, երբ ողջ աշխարհը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը գրառմամբ դիմել է սյունեցիներին՝ նշելով, որ պահն օրհասական է. ,,Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։ Սյունիքը դեռևս 1988թ֊-ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի ելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին։ Երկու օր առաջ վիրահատվել եմ, գտնվում եմ բժիշկների վերահսկողության տակ։ Շատ շուտով կմիանամ ձեզ, որ միասին ամուր պահենք մեր երկիրը։ Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու,,։

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի դեկտեմբերի 18-ի թիվ 290 համարում: