ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿՈՎԿԱՍԻ ԽՐՏՎԻԼԱԿ ՄԵՀՐԻԲԱՆԸ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԱՆԿՈՒՄԸ ԲԱՔՈՒ-ԱՆԿԱՐԱ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂՈՎ
24.12.2020 16:14

    ՏՈՒՐԻԶՄ    

Տուրիզմի կտրուկ անկման պայմաններում տեռորիստ մոջահեդներով լցված Թուրքիան ծայրահեղ քայլերի է դիմել, ի տարբերություն երկրի քաղաքացիների՝ տուրիստներին արտոնվել է չհետևել պանդեմիայի սահմանափակումներին: Նշենք, որ Թուրքիայում պարբերաբար զբոսաշրջիկների սպանության դեպքեր են արձանագրվում, այդ թվում՝ հաճախ ռուս զբոսաշրջիկների, ինչի մասին են փաստում միջազգային մամուլի բազմաթիվ հրապարակումներ:

Տեռորիստների ճանփորդական հայտնի կայանավայր է նաև Բաքուն, որի տնտեսությունը հենված է նավթի ու տուրիզմի վրա: 2 ուղղությամբ էլ գրանցվել է անկում, ինչը հանգեցրել է եկամուտների էական նվազման: Այդ մասին հաստատում է անգամ երկրի վիճակագրությունը:

Տուրիստներին վանում են Կովկասի խրտվիլակ Մեհրիբանն ու նրա դժբախտ ամուսնու՝ Իլհամի անդադար պատերազմելու համառությունը: Զբոսաշրջիկները ժամանակ չունեն խորապես վերլուծելու և ըմբռնելու, թե ինչու՞ է Էրդողան-Ալիև զույգն իր դժբախտությունը փոխակերպում աշխարհի տարբեր երկրների դեմ արյունախում պատերազմի: Վկան՝ Արցախյան վերջին լայնամասշտաբ պատերազմն է, որից հետո տեռորիստական Բաքու-Անկարա երթուղով տուրիզմն առավել անհուսալի և վտանգավոր է դարձել:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 290 համարում