ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊՈՒՏԻՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌՋԵՎ Է, ՄԱԿ-Ը ՉԻ ԲԱՑՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՆՁՆՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
24.12.2020 16:08

    ՔԱՂԱՔԱԿԱՆ     

Պուտինի մեծ ասուլիսից առաջ ,,Գործընթաց,,-ը 30.11.2020թ.-ին նամակ էր ուղղել՝ 10 կետով, հրապարակում ենք… 

ՌԴ-ի կողմից Արցախի հարցի համարժեք ընկալմանն ի նպաստ դեռ նոյեմբերի սկզբին,,Գործընթաց,, թերթը գրավոր հարցեր էր ուղղել ՌԴ նախագահ Վ. Պուտինին, ապա նոյեմբերի 30-ին ևս մի նամակ /ռուսերեն/, որը հրապարակել էինք ,,Գործընթաց,, թերթի դեկտեմբերի 3-ի թիվ 289 համարում: ՌԴ նախագահ Վ. Պուտինը դեկտեմբերի 17-ին ասուլիս կազմակերպեց, որը շատերի գնահատմամբ թույլ էր թե՛ հարցերի, թե պատասխանների առումով: Մեր գրությունը դուրս է այդ ասուլիսից, պատասխանն ինչպես խոստացել են, տրվելու է մինչև տարեվերջ: Հրապարակում ենք նամակը մեր սույն կայքում, տե՛ս ստորև.

<<Հարգելի նախագահ Վ. Պուտին,

05.11.2020թ.-ին Ձեզ ,,Գործընթաց,, անկախ թերթից ուղղել էինք հարցեր, որոնց թվում հարցին, թե ինչու՞ է ՌԴ-ն 29 տարի պնդում ԼՂ ,,շրջանների հանձնման,, նախապայմանի վրա և մի քանի այլ հարցերի պատասխանելն, ակնհայտորեն վեր եղավ Ձեր ուժերից: Ավելին՝ Դուք 09.11.2020թ. ստորագրեցիք պրոադրբեջանական հայտարարություն, տեռորիստական վերջնագիր, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ստորագրել է միայն ՌԴ-ն: Դուք ասում եք, թե դրանով դադարել է արյունահեղությունը, բայց փաստաթուղթն այնպիսին է, որ հարուցում է անարխիա և խորացնում է կոնֆլիկտը: Հայտարարությունը դե յուրե և դե ֆակտո առոչինչ է, հիմքերը թվարկված են ստորև: Որպես ԶԼՄ, պատասխանատու հանրային կարծիքի համար, կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն ՌԴ կողմից, թե իբր Ղարաբաղը ճանաչված է Ադրբեջանի մաս, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Դուք դիլեմայի առջև եք և ՄԱԿ-ը չի բացում գրասենյակներ հանձնված շրջաններում:

1. Ադրբեջանը խախտել է ՄԱԿ մի քանի բանաձևեր, այդ թվում՝ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման, պատերազմը սկսել Արցախի քաղաքացիների դեմ հրթիռակոծմամբ, օգտագործել միջազգային տեռորիստների, կիրառել արգելված կասետային, ֆոսֆորային զենքեր, խոշտանգել ռազմական և քաղաքացիական գերիներին և այլն: ՄԱԿ-ը բազմիցս ընդգծել է, որ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի բոլոր զավթումներն, այդ թվում այն տարածքները, որոնք հանձնվել են 09.11.2020թ. հայտարարությամբ, ունեն 0 արժեք:

2. Հայտարարությունը չի ստացել ՄԱԿ-ի հաստատումն, ինչը նշանակում է՝ ա/ այն չի համապատասխանում միջազգային իրավանորմերին և չի ճանաչվելու ՄԱԿ-ի կողմից, բ/ փաստաթղթում /կետ 7/ ՄԱԿ-ի պարտավորությունը նշված է կամայականորեն, առանց հիմքի: ՄԱԿ-ը ԼՂՀ-ն դիտարկում է միջանկյալ կարգավիճակով: Եթե ԼՂՀ-ն, ըստ Ձեզ, ճանաչված լիներ՝որպես Ադրբեջանի մաս, ապա Դուք չէիք բախվի դիլեմայի և ՄԱԿ-ը կբացեր գրասենյակներ ԼՂ հանձնված շրջաններում, բայց եթե անգամ բացեր, որպես ՀԿ չէր կարող երաշխիք լինել Արցախի հայ փախստականների համար Ադրբեջանի կազմում, որը հայ գերիների խոշտանգմամբ հաստատել է, որ Արցախում իրականացնելու է էթնիկ հայերի զտում:

3. Հիմք ընդունելով Ցեղասպանության գործոնն, ակնհայտ է, որ ԼՂՀ 75%-ը հանձնելով Ադրբեջանին, որը մինչ կոնֆլիկտն այնտեղ ուներ մինչև 20% փախստական, իսկ ԼՂԻՄ-ի 80% հայերին թողնելով ԼՂՀ տարածքի ընդամենը 25%-ը, ստեղծվել են բոլոր պայմանները կոնֆլիկտի զարգացման, ոչ թե նրա լուծման համար: Դրանով հայտարարությունը խախտում է արդարության տարրական կանոնները: Որպես քաղաքագետ, կարող եմ առաջարկել կոնֆլիկտի չափելի, արդար լուծման միակ բանալին, պարզ բանաձևով 80/20, ըստ որի՝ սինթեզելով էթնիկ և տարածքային գործոնները, հաշվի առնելով ելակետային փաստը, որ ԼՂԻՄ-ում էթնիկ հայերը կազմել են 80%, ադրբեջանցիները մինչև 20%, չխառնելով 2 ազգերին, ստացվում է, որ Ադրբեջանին զիջումը չի կարող լինել ավելին, քան ԼՂՀ տարածքի 20%, մնացած 80%-ը պետք է ճանաչվի անկախ՝ ԼՂԻՄ բնակչության 80%-ը կազմող հայերի համար: Այս բանաձևն ապացուցում է, որ ԼՂՀ ավելի, քան 20% զիջումն ակնհայտ զավթում է հանդիսանում, ԼՂԻՄ-ի 80%-ը կազմած հայերի էթնիկ զտման նախապայման: Ճշմարտությունն անշրջելի է, և աշխարհը հաշվի է առնում, որ մինչ վերջին պատերազմը, Նախիջևանն ու Շահումյանի շրջանի մի մասն արդեն ահռելի զիջում էին, և այս պատերազմի ընթացքում ընդունվեցին 1994թ. ազատագրված Արցախի անկախության ճանաչման մի շարք ակտեր՝արդարության հաստատման և ազգերի ինքնորոշման և ՙԱնջատում հանուն փրկության՚ սկզբունքների իրագործման համար:

4. Հայտարարության աբսուրդի գագաթնակետն է այն, որ ներառելով տարածքային փոփոխությունների մասին կետեր, այն չունի քարտեզ-հավելված, անվանական, աշխարհագրական նկարագրություն՝ ըստ գյուղերի, բնակավայրերի, ինչը պահանջվում է նման փաստաթղթերի դեպքում: Հետևապես, առանց քարտեզ-հավելվածի, հայտարարությունն առոչինչ է: Եվ այս փաստաթուղթը ստորագրել են 3 երկրի ղեկավարներ: Նրանց թվում Դուք տարիքով ամենաավագն եք և ամենափորձառուն, իսկ տեռորիստ Ալիևը իբր ունի Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դիպլոմ, բայց անգամ դա նրան չփրկեց պատերազմի ծարավից և նա խայտառակեց այդ բուհը: Առանց քարտեզ-հավելվածի, Արցախի շրջանների հանձնումը վեր է ածվել ,,թուրքական բազարի,,:

5. Հայտարարության մեջ շփոթված են օգտագործված սուբյեկտների աշխարհագրական և քաղաքական անունները, ,,Լեռնային Ղարաբաղ,, ձևակերպումը ոչինչ չի ասում այն մասին, թե ի՞նչ կապ ունի այն Ադրբեջանի հանրապետության հետ, առավել ևս նշված չեն ամսաթվեր: ,,Լեռնային Ղարաբաղը,,՝ որպես աշխարհագրական սուբյեկտ, գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից, իսկ ,,Ադրբեջանը,, չէր լինի, եթե չլիներ ԽՍՀՄ: Չկա ԽՍՀՄ-ի իրավահաջորդ: Կան շատ ապացույցներ առ այն, որ Ադրբեջանը ոչ մի կապ չունի ,,Լեռնային Ղարաբաղի,, հետ ԽՍՀՄ փլուզումից հետո: Կա փաստ, որ Ադրբեջանն անկախացել է 30.12.1991թ.-ին, մինչ այդ 02.09.1991թ. Ղարաբաղն արդեն անկախացել էր: Հետևապես, շրջանների անունները ոչինչ չեն ասում դրանց սահմանների մասին, փոխարենը շատ խոսուն են փաստաթուղթը ստորագրողների խոր չիմացության մասին: Ստացվում է, որ շրջանների հանձնումը հենված է անորոշ պահանջների վրա, ինչն արդյունքում հանգեցրել է Արցախի ողջ ժողովրդի /ԼՂԻՄ 80% հայերի/ անլեգալ տեղահանման-ծանր հանցագործություն, որի համար պատասխանատու են փաստաթուղթը ստորագրողները:

6. Հայտարարությունը ստորագրված է ՀՀ և ԼՂՀ օրենսդրությունների, սահմանված պարտադիր իրավական ընթացակարգերի խախտմամբ, ինչն այս փաստաթղթի անվավերության հիմքում է: Այս պատճառով է նաև, որ Հայ ժողովուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը: ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ՄԱԿ-ի պարտադիր իրավական ընթացակարգերը հիմք են տալիս պնդել, որ ՀՀ-ն, ՌԴ-ն և Ադրբեջանը չունեին իրավունք այս փուլում ստորագրելու պատերազմի ելք որոշող փաստաթուղթ, այլ իրավունք ունեին միայն ստորագրել զինադադարի փաստաթուղթ:

7. ՌԴ-ն միակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որը ստորագրել է այս հայտարարությունը, համաձայնվելով միակողմանի պահանջների հետ, որոնք դուրս են բանակցային օրակարգից, օրինակ, Շուշիի, Հադրութի հանձնումը և այլն, այն կետը, որը նախատեսում է Հայաստանի միջով Նախիջևան-Ադրբեջան ուղեգծի բացում, ինչը պանօսմանական երազանք է: Այդ կետն ակնհայտորեն անհեթեթ է և բացարձակ կապ չունի Արցախյան պատերազմի հետ: Նրանք արդեն ունեն Իրանի միջով ճանապարհ: Կար Արցախ-Հայաստան 2 հումանիտար ուղի, բայց կրճատվեց 1-ի, ընդ որում Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգության երաշխավորը տեռորիստական Ադրբեջանն է: Այսինքն՝ Ձեր խաղաղապահ ծառայությունն այնտեղ մեծ հաշվով կախված է տեռորիստների քմահաճույքից: Այս անհավասարակշիռ փաստաթղթով ՌԴ-ն մատնեց իրեն որպես Ադրբեջանի օգտին չեզոքությունը խախտած միջնորդ, ինչը հիմք է տալիս ՄԱԿ-ին հետագայում փոխելու ՌԴ-ի կարգավիճակը:

8. Կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության նպատակով ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ խախտված է հայտարարության 5-րդ կետը: Դա խայտառակություն է, որ Թուրքիան, հայերի ցեղասպանություն գործած երկիրը, չհանդիսանալով հայտարարության և ԼՂ կոնֆլիկտի կողմ, պատերազմի ողջ ընթացքում Արցախի դեմ տեռորիստներ տեղափոխելով, Ձեր թույլտվությամբ ունենա նման հասանելիություն: Դրանով ՌԴ-ն չարաշահել է խաղաղապահի և միջնորդի իր կարգավիճակը: Դա կարող է հիմք տալ հետագայում այլ միջոցներ կիրառելու: Ակնհայտ է, որ Թուրքիան այդ կենտրոնով քողարկելու է տեռորիստներին: Ի դեպ, Արցախյան պատերազմի ժամանակ հայկական իրավապահ մարմինները կալանավորել էին N02894 տեռորիստին: Այս հնգանիշ թիվը նշանակում է, որ նրանց թիվը 10000-ից ավելի է: Ռուս-թուրքական կենտրոնը ձևախեղում է բանակցության ձևաչափը: Անհասկանալի է, թե ինչու՞ Թուրքիան ունի դիտարկման իրավունք, իսկ Մինսկի խմբի մյուս անդամները՝ ոչ: Նա ի՞նչ է, տեռորիզմի շնորհի՞վ է ,,պարգևատրվել,, այդպիսի արտոնություններով: Ու՞մ է անհայտ, որ Թուրքիան և Ադրբեջանը գործում են շանտաժի և կաշառքի միջոցներով: Ստացվում է, որ 3 երկրի՝ ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի համար ՄԱԿ բանաձև տարածքային ամբողջականության մասին ընդունվել է հատուկ Ադրբեջանի համար, իսկ ժողովրդի ինքնորոշման սկզբունքն, ըստ Ձեզ, միայն Ղրիմի, Դոնբասի, Աբխազիայի, Օսեթիայի համար է:

9. Միջազգային հարթակում Թուրքիան և Ադրբեջանն ասոցիացվում են մի ,,Էրդողան-Ալիև,, տուրօպերատորի հետ, որը երաշխավորում է աշխարհով մեկ միջազգային տեռորիստների անխոչընդոտ տեղաշարժն, այդ թվում՝ Արցախի հանձնված շրջաններ, ուր ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը բնակեցրել է սիրիացի տեռորիստների ընտանիքների: Ռուս-թուրքական կենտրոնը հակասում է հակատեռորիստական պայքարի տրամաբանությանը:

10. Հայտարարությունն ունի անթույլատրելի իրավական հակասություններ. 1-ին կետին հակասում են հաջորդող կետերը: Շրջանների հանձնման ժամկետը 01.12.2020թ.-նն է, իսկ 8-րդ կետն արդեն խախտված է: Կան բազմաթիվ փաստեր հայ ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների խոշտանգման: Այս քրեական գործերը Միջազգային դատական ատյանում են: Դա նշանակում է, որ հայտարարության 7-րդ կետը ևս առոչինչ է: Հանձնել ԼՂՀ-ի 75%-ը արյունոտ ձեռքերի և տեղահանել հայերին /ԼՂԻՄ ժողովրդի 80%/, զրկելով ժողովրդին նրա սեփականությունից-դա դատապարտելի է: Պահանջել հայերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տարածքներ նշանակում է՝ մղել ժողովրդին ցեղասպանության:

ՌԴ-ն՝ որպես ՄԱԿ ԱԽ անդամ, գիտակցելով, որ նման որոշումներն անթույլատրելի է կայացնել՝ առանց միջազգային իրավանորմերի պահպանման, ստորագրել է հայտարարությունը, խախտելով այդ իրավունքները, հաստատելով, որ ԼՂ հարցը որոշվում է ուժի կիրառմամբ: Ում հետ ապրել իր հնագույն հողի վրա-իրավունք ունի որոշել միայն ԼՂՀ ժողովուրդը՝ հայերը, բայց Դուք ստեղծել եք բոլոր պայմանները, որ հանձնված 75% տարածքի վրա փոխվի դեմոգրաֆիական կազմը՝ հօգուտ ադրբեջանցիների: Դրանով Դուք սպառել եք ՄԱԿ-ի կողմից այդ տարածքները՝որպես Ադրբեջանի մաս ճանաչելու բոլոր շանսերը:

Մեզ համար հասկանալի են ՌԴ շահերը, բայց միջնորդի և խաղաղապահի, ՄԱԿ ԱԽ անդամի դերը պարտավորեցնում է ՌԴ-ին պահպանել ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը, չխախտել չեզոքության սկզբունքը, հակատեռորիստական պայքարի սկզբունքը, խրախուսել տարածաշրջանում տևական խաղաղության լուծմանը: Ի տարբերություն 09.11.2020թ. հայտարարության, 1994թ. զինադադարի փաստաթուղթն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, ընդունված է անհրաժեշտ իրավական ընթացակարգերի պահպանմամբ, որի արդյունքում մասամբ ազատագրված Արցախը 30 տարի խաղաղ ապրել է, ունեցել լեգիտիմ իշխանություն: 1994թ. փաստաթղթի արդյունքում 30 տարի կարիք չի եղել խաղաղապահների, իսկ 09,11,2020թ. հայտարարությունն ունի այնպիսի վտանգավոր և անարդյունավետ բովանդակություն, որ 1-ին իսկ օրվանից անհրաժեշտ եղավ ներգրավել խաղաղապահների, այն էլ ոչ թե 1 տարով, այլ մի ամբողջ 5 տարով: Դա նշանակում է, որ չկա լուծում, կա հավերժ կոնֆլիկտ:

Արցախը ոչ թե պարզապես տարածք է, այլ հայոց հայրենիքը, ուստի միջազգային հանրությունը ճանաչում է 1994թ. ազատագրված ԼՂՀ-ն: Հայաստանը նախկինում ու հիմա երաշխավորն է այդ ազատագրության, դա ավելին է, քան ճանաչումը: ՌԴ-ն, եթե անգամ չի ճանաչում, որպես Հայաստանի դաշնակից, միջնորդ և երկիր, որին խաղաղապահի պատիվ է ընձեռվել, սկանդինավյան խաղաղապահների մերժման պայմաններում, պետք է չխոչընդոտի, այլ գոնե խրախուսի մյուսներին, որոնց ճանաչման ակտերն առավել, քան 09.11.2020թ. հայտարարությունը, համապատասխանում են միջազգային իրավանորմերին՝ ի շահ Արցախում խաղաղության վերականգնման, որ եղել է 1994թ.-ից մինչև 27.09.2020թ.:

Հանուն ճշմարտության՝ ՌԴ դաշնակցի դերը պարտավորեցնում էր օգնել հայկական կողմին վերադարձնելու Ադրբեջանի զավթումները, բայց Դուք երաշխավոր դարձաք, որ անգամ այն հողերը, որոնց նա հասու չէր, նվիրվեն նրան: Այս անարխիան հասել է ընդհուպ Սոթք /ՀՀ Գեղարքունիքի մարզ/, որը գտնվում է Հայաստանի սահմաններում: Բավական չէ, որ հայտարարությունը չունի քարտեզ-հավելված և անլեգալ են Արցախի շրջանների հանձնման պահանջները, չկա խոսք Սոթքի մասին, բայց ադրբեջանցիներն արդեն վերահսկողության են առել այնտեղ գտնվող ռուսական ,,ԳՊՄ Գոլդ,, ընկերության զգալի մասը, այսինքն՝ Դուք հանուն Ադրբեջանի շահերի, նրա պետդրոշի օրը չխնայեցիք անգամ ռուսական ընկերությունը>>: Այս նամակի պաշտոնական պատասխանի մասով ՌԴ նախագահի աշխատակազմից պաշտոնապես ծանուցել են, որ նամակը գրանցվել է, քննարկվել, ապա ուղարկվել ՌԴ ԱԳՆ կոմպետենտ պատասխանի համար:

,,Հրապարակվել է ,, Գործընթաց,, թերթի թիվ 289 համարում