ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԴԱՎԱՃԱՆ ՆԻԿՈԼԸ ՍԳՈ ՕՐԸ ԲՌՆԻ ՆԵՐԽՈՒԺԵՑ ԵՌԱԲԼՈՒՐ՝ ՍԱԴՐԵԼՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ
19.12.2020 21:13

      3-ՕՐՅԱ ՍՈՒԳ     

ՍՐԲԱՊԻՂԾԸ ՀԱՐԱՄԵՑ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓԱՌՔՈՎ ՀԱՎԵՐԺԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 3-ՕՐՅԱ ՍՈՒԳԸ

Դեկտեմբերի 19-ին լրացավ ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրն, ուստի դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում 3-օրյա սուգ է հայտարարվել:  3-օրյա սուգն Արցախյան ազատամարտում մեր հինավուրց բնօրրանի պաշտպանության համար մղված հերոսամարտերում անմահացած քաջորդիներին արժանի համաժողովրդական խոնարհումի առիթ է և պատգամ ունի՝ փրկել հայրենիքը նենգ ու համառ թշնամուց: Հիշեցնենք, ավելի վաղ կայացել էր բազմահազարանոց հիշատակի միջոցառում հրապարակում մոմավառությամբ՝ մեր հազարավոր հերոսների ոգին փառավորելով հավերժի լույսով:  

Բոլորիս հայտնի պատճառներով այս 3-օրյա սուգին 1-ին անգամ հանրային պահանջ էր առաջադրվել, որ վարչապետ Ն. Փաշինյանը չայցելի Եռաբլուր: Դա զոհերի հարազատների, սևազգեստ մայրերի, 17 հասարակական կազմակերպությունների պահանջն էր, որը սրբապիղծ Փաշինյանը չհարգեց՝ իր դասալիքների խմբով, զինյալ թիկնազորով ներխուժելով Եռաբլուր: Նա թքած ուներ, թե իր հետևից քայլող դասալիքների և իր այցը Եռաբլուր թույլ չտվող զոհերի հարազատների ու ազատամարտիկների միջև ի՞նչ բախում կլիներ: Արյունախում Փաշինյանը սադրեց հերթական հանրային առճակատումը, թույլ չտալով, որ 1,5 մլն մեր ցեղասպանության նահատակներին ավելացած մեր Արցախյան հերոսների հիշատակի միջոցառումն անցնի խաղաղ: Նա հեռացավ ,,Նիկոլ, դավաճա՛ն՛՛, ,,Նիկոլ հեռացի՛ր,, վանկարկումների ներքո: Ամոթ սրբապիղծ դավաճանին, հավերժ փ՛առք մեր քաջերի լուսավառ հոգիներին, ամուր կամք և խորին հարգանք նրանց հարազատներին:

,,Գործընթաց,, թերթ