ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԹԵ ՌԴ ՋԱՆՔԵՐՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԼԻՆԵՆ , ԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՍՑԵՆԱՐ
13.12.2020 02:24

    ՀՐԱՏԱՊ     

Մինսկի խումբը պետք է իրավիճակի մասին հայտնի ՄԱԿ-ին, ներգրավեն այլ խաղաղապահներ կամ ճանաչենք Արցախի անկախությունը

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը սոցցանցային իր էջում գրել է, որ թշնամին գրավել է Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, ունենք 6 վիրավոր: Խնդրով մտահոգ արցախցի գործիչները զրուցել են ռուսական հրամանատարության տեղակալի հետ, (գեներալ Մուրադովը Արցախում չի) որը վստահեցրել է, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ: Տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար:

Ըստ որոշ աղբյուրների՝ վերջին ժամերին հավաք-նիստ է արել Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով ստեղծված իրավիճակը: Իրականում շատերը րոպե առ րոպե սպասում են նրա հրաժարականին: Նոր ֆիգուրը վարչապետի պաշտոնում միակ միջոցն է, որը կխառնի Էրդողան-Ալիևի խաղաքարտերը, հակառակ դեպքում՝ խնդիրները խորանալու են:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է ինքնագործունեությունը և ռազմական ագրեսիան: Խաղաղապահ  ՌԴ-ն պետք է օպերատիվ լուծի անարխիկ իրավիճակը, հակառակ դեպքում՝ երկուշաբթի Հայաստան այցելող Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին պետք է տեղեկացնենք, որ իրավիճակը հատել է բոլոր կարմիր գծերը և պահանջում է զսպման հրատապ և արդյունավետ միջոցներ, ՄԱԿ-ում հարցի հրատապ, րոպե առաջ քննարկում և միջազգային իրավանորմերի պահպանմանն ուղղված գործուն քայլեր: Անկառավարելիության պայմաններում ստիպված կլինենք ճանաչել Արցախի անկախությունը կամ պետք է դիմենք այլ երկրների, այդ թվում՝ ՄԱԿ խաղաղապահ ուժերի ներգրավմանը:

,,Գործընթաց,, թերթ