ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎԸ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ՝ Ի ՀԵՃՈՒԿՍ ՄԱԿ-Ի ԳԼՈԲԱԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ 2-ՐԴ ԿՈՉԻ
12.12.2020 23:13

      ՀՐԱՏԱՊ        

ՀԱԴՐՈՒԹԻ 2 ԳՅՈՒՂ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ, ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԲ-Ն Է 1-ԻՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Արհամարհված լինելով իր շքերթին աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների կողմից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախօրեին նաև տեղեկացավ իր եղբայր Էրդողանի գլխավորած Թուրքիայի հանդեպ ԵՄ պատժամիջոցների մասին: Ի հեճուկս դրա ու նաև նախօրեին 2-րդ անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից հնչեցված գլոբալ զինադադարի կոչի՝ Ալիևը կրկին դիմեց հրադադարի խախտման: Սա նշանակում է մարտահրավեր ընդդեմ ՌԴ-ի և նախօրեին Բաքու այցելած Մինսկի խմբի համանախագահների, որոնց այցին արձագանքել էր հարբած խեղկատակի ու քոչվորականի անտակտ ոճով, թե ինքը նրանց չի հրավիրել Բաքու, եթե ասելիք ունեն կարող են հրապարակավ ասել, ոչ թե իր հետ հանդիպել: Ասել է թե, փակ զրույցներ Ալիևն իր նախկինում բոմժ, հիմա էլ կիսաբեղ եղբոր՝ Էրդողանի հետ է միայն թույլ տալիս, վերջինս արգելել է բացի իրենից փակ հանդիպել այլոց հետ:

,,Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ,,-Արցախի ՊԲ այս պաշտոնական հաղորդագրությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ ՌԴ ղեկավարությունն իրազեկվել է խնդրին և ուշացմամբ արձագանքել: Ռուս խաղաղապահները ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ դեռ երեկվանից հարձակում էին գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: Խաղաղապահները պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ  ում հսկողության տակ են մնալու գյուղերը:

Նշենք, որ գյուղերի տարածքը մնացել է հայկական կողմի վերահսկողության տակ, որի պաշտպանությունն իրականացնում են հայ զինվորականները, քանի որ այնտեղ ռուս խաղաղապահներ չէին տեղակայվել:

Օրվա ընթացքում հայկական կողմը նաև հերքեց Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Դա իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթում