ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԴԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԼԵՖԸ, ՌԴ-Ն ԿՈԾԿՈՒՄ Է ՄԵԾ ՍՈՒՏ
09.12.2020 19:08

   ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՊԱՑՈՒՅՑ Է, ՈՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է, ԴԵ ՅՈՒՐԵ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ԹԵԼԱԴՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔ

Նոյեմբերի 9-ի եռակողմ՝ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հայտարարությանը հաջորդած իրողությունների քաղաքագիտական վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել, թերևս, դարի ամենախոշորագույն քաղաքական բլեֆը: Եվ այսպես, ըստ ստորագրված հայտարարության 5-րդ կետի՝ պետք է ստեղծվեր կրակի դադարեցման հարցում վերահսկողության խաղաղապահ կենտրոն՝ կոնֆլիկտի կողմերի պայմանավորվածությունների իրականացման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով: ՌԴ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ստեղծվում է ռուս-թուրքական դիտարկման կենտրոն, որը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, բայց ԼՂ-ում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկման-դիտարկման գործառույթ ունի:

Հարց է ծագում, եթե պատերազմում հաղթողն Ադրբեջանն է, ինչու՞ է ստեղծվել ռուս-թուրքական, ոչ թե ռուս-ադրբեջանական դիտարկման կենտրոն: Պատճառը հասկանալու համար հարկ է հիշել, որ նախքան նոյեմբերի 9-ն Ալիևը հայտարարեց, որ իր զենքը սպառվում է և պատրաստ են դիմել Թուրքիային: Օրերս էլ ռուս ռազմական փորձագետներից մեկը փաստեց, որ պատերազմում Ադրբեջանը կորցրել է հակաօդային զինանոցի 85%-ը, բացի այդ որոշ տվյալներով ունեցել է մինչև 12000 սպանված: Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ էին փաստերը, որ նրանց զինղեկավարումը թուրք հրամանատարների ձեռքում է:

Ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ ավելի է ընդգծվում, որ Ադրբեջանն իրականում պարտվել է այնքանով, որ նրա փոխարեն հանդես է գալիս Թուրքիան: Խաղաղապահ ծառայություն իրականացնող ՌԴ-ի առջև սա քողարկելն անհնար էր, ուստի ստեղծվել է ռուս-թուրքական կենտրոն, որի դեպքում սակայն, էությունը հիմնովին փոխվում է, քանի որ որպես հայտարարության կողմ հանդես է եկել Ադրբեջանը, ոչ թե Թուրքիան: Վերջինս չէր կարող լինել կոնֆլիկտի ուղղակի կողմ՝ փաստացի չունենալով սահման Արցախի հետ: Ադրբեջանն իրականում պարտվել է, ուստի իրավունք չուներ թելադրել պատերազմի ելքը: ՌԴ-ն պարտավոր է չքողարկել այս խոշոր քաղաքական բլեֆը, այլ պետք է օր առաջ պաշտոնապես հաղորդի, որ Թուրքիան փոխարինել է պատերազմում պարտված Ադրբեջանին: Դա է միակ տրամաբանական բացատրությունը ստեղծված ռուս-թուրքական կենտրոնի: Աշխարհի բազմաթիվ փորձագետներ, որոնք հետևել են պատերազմին վկայել են, որ Թուրքիան է վարել պատերազմն Ադրբեջանի փոխարեն, ինչը հիմնովին փոխում է իրողությունները՝ ընդլայնելով կոնֆլիկտի կողմերի կազմը….. 

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթի թիվ 289 համարում