ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ի դիմաց բազմամարդ հավաք՝ պահանջով պաշտոնանկ անել դավաճանին
09.12.2020 18:04

     ՀՐԱՏԱՊ             

Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պատ են կազմել՝ Փաշինյանին ժողովրդից պաշտպանելու համար

Ազգային ժողովում ընթանում է քառօրյան, կառավարության հարց ու պատասխանի օրն է և շենքում է դավաճանական փաստաթուղթը ստորագրած ՀՀ վարչապետի աթոռը չլքող Նիկոլ Փաշինյանը: Բազմահազարանոց այս հանրահավաքին նախորդել են բազմատեսակ ակցիաներ՝ զուգորդված Երևանի և մարզերի մի շարք փողոցների փակումով: Այսօր Երեւանում իրազեկման ակցիաներից հետո քաղաքացիները երթով հասել են Ազգային ժողով: Նրանց ուղերձը Նիկոլ Փաշինյանին կարմիր քարտն է և ,,Նիկոլ դավաճան՛՛, ,,Դավաճան հեռացի՛ր՛՛, ,,Առանց Նիկոլ Հայաստան՛՛ վանկարկումները: «ԱԺ պատգամավորներից պահանջում ենք պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին, չթողնել դուրս գա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվել նրա պաշտոնանկության բոլոր հիմքերը»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը:

Նախապես հայտարարված հանրահավաքին ոստիկանությունը նախապես էր պատրաստվել և դեռ մեկնարկից ժամեր առաջ մեծ ուժեր էր կուտակել Ազգային ժողովի շենքի մոտ՝ շրջափակված է ոստիկանական շարքերով։ Նրանք մի քանի շարքով պատ են կազմել՝ Փաշինյանին ժողովրդից պաշտպանելու համար

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջև: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։

,,Գործընթաց,, թերթ