ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Միջազգային հանրությունը հակված է ճանաչել 1994թ. մասամբ ազատագրված Արցախը
06.12.2020 15:46

     ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄ     

Պատերազմի ընթացքում Արցախի ճանաչումն ընդունած աշխարհի առաջադեմ երկրների պետական կառույցների ցանկը

Միջազգային հանրությունը հակված է ճանաչել 1994թ. մասամբ ազատագրված Արցախը: Ուշագրավ է, որ պատերազմի ընթացքում Արցախի ճանաչման ակտերը, շնորհիվ նաև մեր սփյուռքի ակտիվ ջանքերի, բազմապատկվեցին: Այս առումով առաջատար երկրների ցանկում են ԱՄՆ, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և այլն: Ստորև հրապարակում ենք պատերազմի ընթացքում Արցախի ճանաչումն ընդունած աշխարհի առաջադեմ երկրների պետական կառույցների ցանկը.

  • Շվեյցարիայի Ժնևի քաղաքային խորհուրդ
  • ԱՄՆ-ի Գլենդել քաղաք
  • Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ
  • Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդ
  • Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդ
  • Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարան
  • Կանադայի Լավալ քաղաք
  • ԱՄՆ Հավայնի նահանգ
  • ԱՄՆ Միչիգանի նահանգ /մինչ այս արդեն ճանաչել էին ԱՄՆ-ի Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆոռնիա, Ջորջիա նահանգները/
  • ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջեֆիլդի քաղաքային խորհուրդ
  • Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմին
  • Իսպանական Կորունյա քաղաք
  • Իտալիայի Պալերմո քաղաք
  • Իտալիայի Միլան քաղաք
  • Կատալոնական Ամպոստա քաղաք
  • Անգլիայի Դերբի քաղաք
  • ԱՄՆ Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդ
  • Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմին
  • Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմին
  • Իտալիայի Կարբոնյանո համայնքի խորհուրդ Միլան և
  • Իտալիայի Ազոլո քաղաք
  • Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաք
  • ԱՄՆ Նևադայի ամենամեծ՝ Քլարք շրջանի Հանձնակատարների խորհուրդ
  • Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդ
  • Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդ
  • Ֆրանսիայի Լիմոնե քաղաք
  • Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդ
  • Իտալիայի Վիարեջջո քաղաք
  • Իտալիայի Ֆորլի համայնք
  • Իտալիայի Պիզա քաղաք
  • Իտալիայի Արկո համայնք
  • Ֆրանսիայի 15 քաղաքապետեր
  • Ֆրանսիայի Նիցցա-Կոտ դ°Ազյուր մետրոպոլի խորհուրդ
  • Ֆրանսիայի Անիեր-Սյուր-Սենի քաղաքային խորհուրդ

Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունվեցին: Արցախ այցելեցին և իրավիճակին ծանոթացան խորհրդարանականներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից: Առաջիկայում ևս Ֆրանսիայից կայցելեն, իսկ խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու բանաձևին անդրադարձել ենք առանձին հոդվածով:

Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը ևս պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը: ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ: Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար: Նշվել էր, որ ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 289 համարում