ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հավաքների արգելքը վերացված է, հանրահավաքների նոր փուլ է սկսվում
28.11.2020 14:34

    ԻՐԱՎՈՒՆՔ    

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո պահանջվում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը

Նոյեմբերի 27-ից, ռազմական դրությամբ պայմանավորված հավաքների արգելքը վերացված է։ Տեղեկությունը սոցցանցի իրենց էջերում հայտնել են ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Վերջինս նշել է. « ՀՀ վարչական դատարանը բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»,–գրել է նա։ Արծվիկ Մինասյանն էլ հայտնել է «Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը»,–նշել է նա։ Նա շնորհակալություն է հատնել արդարադատությունը կյանքի կոչողներին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար Երևանում հավաքներ է իրականացնում` պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը, որոնց համար պատասխանատվության էր կիրառվում։ Այսուհետ անարգել կշարունակվեն և ավելի բազմամարդ կդառնան հանրահավաքները: