ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽԻ ԿՈՆՖԼԻԿՏՆ ՈՒՆԻ ՊԱՐԶ, ՉԱՓԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ՝ 80/20 ԲԱՆԱՁԵՎՈՎ
24.11.2020 19:31

     ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ   //   ԱՌԱՋԱՐԿ      

ՄԱՔՍԻՄԱԼ ԶԻՋՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 20%,

ԱՎԵԼԻՆ՝ ԶԱՎԹՈՒՄ Է, 80%-Ի ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ

Արցախի հարցը ռազմական լուծում չունի-բազմիցս նշել է քաղաքակիրթ աշխարհը, բայց Էրդողան-Ալիև զույգի համար լրացուցիչ դասընթացներ են պետք հասկանալու դրա իմաստը, որ բոլոր զավթումներն Արցախում 0 արժեք ունեն: 09.11.2020թ. տխրահռչակ հայտարարության ստորագրումից հետո իբր դիվանագետ, իրականում՝ տգետ Ալիևի հրճվանքը երկար չտևեց, երբ քաղաքակիրթ աշխարհի բազմաթիվ սուբյեկտներ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ստորագրությանը չմասնակցած Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիան և ԱՄՆ-ը հիշեցրին, որ առաջիկայում մեծ աշխատանք է սպասվում բանակցային գործընթացի վերականգնման և Արցախի կարգավիճակի հստակեցմանն ուղղված: Դրանից հետո ՌԴ նախագահը ստիպված եղավ հարցազրույց տալ՝ վերահաստատելու, որ կարգավիճակի հարցը դեռ ենթակա է քննարկման: Այս առումով ստորև ընթերցողներին ենք ներկայացնում ,,Գործընթաց,, թերթի թիվ 288 համարում հրապարակված քաղաքագիտական հեղինակային առաջարկը:

<<29 տարի ՄԱԿ-ը 4 բանաձև է ընդունել՝ անտեսելով Ցեղասպանության ենթարկված ազգի ինքորոշման իրավունքն Արցախում, ուր հայերը բնակչության 80%-ն են կազմել կոնֆլիկտից առաջ և Անկախության հանրաքվեի ժամանակ: Այդ փաստերը հայտնի են ՄԱԿ-ին: Այն, որ ԼՂԻՄ-ում ադրբեջանցիները եղել են մինչև 20%, չի կարող հերքել անգամ Ադրբեջանը:

Եթե համադրենք կոնֆլիկտի կողմերի առաջ քաշած գործոններն՝ էթնիկ, թե տարածքային, ստացվում է, որ այն ունի 1 պարզ լուծում՝ 80/20 հարաբերությամբ: Այս 29 տարում Մինսկի խմբի շրջանակում առաջադրված տարբերակների համաձայն՝ ենթադրվում էր ադրբեջանցի փախստականների վերադարձ, մինչդեռ կան կրոնական և էթնիկ հակասություններ կողմերի միջև, ուստի խառնել եկվորներին և բնիկներին կոնֆլիկտի ակնհայտ սադրանք է: Ավելի պարզ օրինակով, իրավական դաշտում գույքային վեճերը լուծվում են՝ ըստ համասեփականատերերի, բնակիչների: ԼՂԻՄ-ում 80%, իսկ 1994թ. ազատագրված Արցախում 100% հայ բնակչությունն, ունենալով հողեր, գույք-սեփականություն, չի կարող այդ ամենը հանձնել 20% փախստական ունեցողին և դուրս գալ տարածքից կամ բռնությամբ ընդունել իր համար ոչ լեգիտիմ Ադրբեջանի իշխանությունը: Չնայած 20% ադրբեջանցիները քոչվորներ են Արցախի հողում, բայց հաշվի առնելով, որ բանակցության հիմքում 3 սկզբունքներ են, այդ թվում՝ ինքորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման, նրանց կարող է զիջում արվել, որի չափը չի կարող լինել ավելին, քան 20%-ը ԼՂԻՄ տարածքի: Մինչդեռ 7 շրջաններ հանձնելու սցենարը դուրս է ողջամտության բոլոր սահմաններից, հիմնազուրկ է: Դա նշանակում է հավասարակշռության կոպիտ խախտում, 80%-ին օրինական հասանելի, նրա բնօրրանը հանդիսացող տարածքի զավթում, ՄԱԿ-ի ձեռամբ Ցեղասպանության թույլտվություն:

Առաջարկում ենք, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ, որպես բանակցության կողմ, նախաձեռնի ու առաջ քաշի 80/20 հարաբերությամբ կոնֆլիկտի լուծման վերոնշյալ պարզ բանաձևը, որը հիմնված է կոնֆլիկտի մեկնարկից  ի վեր ԼՂԻՄ-ում ապրած բնակչության՝ հայերի ու ադրբեջանցիների թվաքանակի անհերքելի ցուցանիշի վրա, սեփականության և գույքային իրավունքների լուծման հանրահայտ իրավական բանաձևերի վրա՝ ընդգծմամբ, որ անհիմն է հայկական կողմից պահանջել զիջման ավելի մեծ չափ, քան 20%-ն է: Բանակցությանը կարող է հստակեցվել այդ 20%-ի տեղորոշումը՝ բացառելով Քարվաճառի և Լաչինի հումանիտար միջանցքները, իսկ 80%-ը տարածքի՝ որպես հայկական անկախ պետություն ենթակա է ճանաչման Ադրբեջանի կողմից>>: Սա բանակցության տարբերակով Արցախի կարգավիճակի լուծման միակ բանալին է՝ որպես արդար լուծման տարբերակ: Կա նաև խաղաղ լուծման ոչ բանակցային այլ տարբերակ, որի մասին կներկայացնենք հետագայում:

Հոդվածի և առաջարկի հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան