ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՇՆԱՄՈՒ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ. ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԷ, ԱՐԱՅԻԿՆ ԱՐՑԱԽ ՉԷ
22.11.2020 20:15

      ԱՐՑԱԽ     

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՑՎԱԾ ՉԷ ՔԱՐՏԵԶ, ԻՆՉՆ ԱՌՈՉԻՆՉ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԱՅՆ

Նոյեմբերի 9-ին ընդունված Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարությունը ԶԼՄ-ներին ուղարկվել է նոյեմբերի 10-ին նախ՝ ռուսերեն տեքստով, ՀՀ լեզվի մասին օրենքի խախտմամբ, որը պահանջում է պաշտոնական գրագրություն հայերենով, ապա 1,5 ժամ անց  ուղարկվել հայերենով: Չի եղել մինչ այդ որևէ նիստ Անվտանգության խորհրդում, ո՛չ էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչի մասին է վկայում հաղորդագրության բացակայությունը: 

Երբ հայտարարությունից օրեր առաջ Ն. Փաշինյանը մի ելույթում խոսեց ցավոտ զիջումների մասին, վատ նախազգացում ունեցանք և նրա մամլո քարտուղար Մանե Գևորգյանին ,,Գործընթաց,, թերթից հարց ուղղեցինք, թե քանի՞ թիզ հող է ազատագրել նա, որ խոսում է ցավոտ զիջումներից: Նույն օրը երեկոյան վարչապետը փորձեց հերքել ու արդարանալ, թե փորձում էր ժողովրդի վճռականությունը հաղթանակի հասնելու մեջ: Ավելի վաղ, նա ԱԱԾ զգուշացումներին հակառակ թույլ էր տվել ևս մի քանի սխալ՝ հնչեցնելով զինծառայողների առկա և անհրաժեշտ քանակի հետ կապված թվեր, զանգել առաջնագծի զինվորներին, ինչից պիտի զերծ մնար թե՛ որպես քաղաքացի, թե՛ առավել ևս որպես գերագույն գլխավոր հրամանատար:…Փաշինյանը զինաթափման հայտարարություն ստորագրեց, որը ոչ այլ ինչ է, քան տեռորիստների վերջնագիր: 

Կոպտագույնս խախտվել է համազգային խնդրի լուծման 30 տարվա բանակցային ընթացակարգը: Հայտարարության մեջ ակնհայտորեն շփոթված են հրադադարը պատերազմի արդյունքների հետ՝ տգիտությամբ թե՞դիտավորությամբ, պարզ չէ: Ըստ այդմ՝ Քարվաճառի, Լաչինի միջանցքի և այլ տարածքներ, որոնք հասու չէին թշնամուն պատերազմի այս փուլում, նրան պիտի հանձնվեն:  Իրականում Փաշինյանն ի պաշտոնե իրավալիազորված է գործել բացառապես այն ընթացակարգով, որը երաշխավորում է ժողովրդի մասնակցությունը նրա ճակատագիրը որոշող հարցերում, սակայն Փաշինյանը լիազորված չէ Արցախի անունից նման հայտարարություն ստորագրելու, ՀՀ անունից էլ ստորագրելիս պարտավոր էր պահել բոլոր ընթացակարգերը: Իր հերթին Թուրքիան իրավունք չունի Ադրբեջանի փոխարեն պատերազմ վարելու և ներգրավելու իր զորքին, վերահսկելու հակամարտության գոտում ռուս-թուրքական կենտրոնի շրջանակում ողջ պատերազմական գործընթացը: Այլ կերպ ասած, դե ֆակտո և դե յուրե հայտարարությունն առոչինչ է: ՌԴ-ի  և Ադրբեջանի հաշվարկները սխալ են-Նիկոլը Հայաստան չէ, ոչ էլ Արայիկն է Արցախ: Թուրքիան Ադրբեջան չէ, տեռորիստն ու խաղաղապահն էլ հականիշներ են, ՌԴ-ն չի կարող դրանք շինծու հոմանիշ սարքել, բացի այդ պարտավոր են ընդունել Մինսկի խմբի համանախագահ երկրներից խաղաղապահների տեղակայման որոշումը, եթե այն առաջարկվի:

Ստորև վերահրապարակում ենք հայտարարությունն ամբողջությամբ.,,Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը.

  1. <<2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
  2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
  3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
  4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ  մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
  5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:
  6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
  7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:
  8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
  9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը>>։ Ի թիվս մի շարք հիմքերի, այդ թվում, որ հայտարարությունն ընդունվել է սահմանված ընթացակարգի խախտմամբ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՑՎԱԾ ԼԻՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ ՔԱՐՏԵԶՈՎ, ԻՆՉԸ ՉԿԱ:  Սա լրացուցիչ հիմք է այս հայտարարությունն առոչինչ համարելու:

Առավել մանրամասն ,,Գործընթաց,, թերթում