ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ Է, ՈՐ ՀԵՇՏ ՀԱՆՁՆԻ ՍՅՈՒՆԻՔԸ ԹՇՆԱՄՈՒՆ
22.11.2020 19:37

     ԱՐՑԱԽ  //  ՍՅՈՒՆԻՔ    

Ազատամարտի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի դեմ հակաքարոզ մղած Փաշինյանը բացում է Սյունիքի դարպասները թշնամու առաջ

Մոտ 13 տարի որպես Սյունիքի մարզպետ պաշտոնավարած, 1990-ականների Ազատամարտի, ապա նաև Ապրիլյան պատերազմի մասնակից Սուրիկ Խաչատրյանի օրոք որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի թշնամու առաջ բացել նրա պանօսմանական երազանքի ճանապարհն, այն է՝ Նախիջևանից դեպի Ադրբեջան: Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանի դեմ տարիներով հակաքարոզ մղած, նրա հեռացմանն ուղղված բոլոր հնարավոր ջանքերը գործադրած ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ զինաթափվել է թշնամու առջև ու փորձում է շարունակել պաշտոնավարումն՝ ի հակառակ ժողովրդի հրապարակային հրաժարականի կոչերի ու պահանջների, գաղտնի ստորագրել է եռակողմ հայտարարություն, դրանով իսկ գրավոր, ստորագիր տալով իր համաձայնությունը թշնամու  պանօսմանական ծրագրին: Ի դեպ, 2015թ.-ին, երբ մահափորձ եղավ Խաչատրյանի դեմ, մի հրապարակմամբ վերլուծելով իրավիճակը՝ նշեցինք, որ դա կարող էր մաս լինել թշնամու ծրագրի, բայց Փաշինյանն ուղղորդված փորձում էր նշյալ դեպքը մատուցել իբրև բեմականացում, ինչը հերքվեց դատավճռով և հաստատվեց հանցագործության մեղադրանքը:

Անգամ 2016թ.-ից հետո, երբ Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց՝ առողջական պատճառով և ի հայտ եկան փաստեր, որ թշնամին առաջանում է Նախիջևանից, Փաշինյանը շարունակում էր աջակցել նախկին մարզպետի տան վրա հարձակված Բուդաղյաններին, որոնցից մեկը հրամանատարի դերում այս ողջ ընթացքում պատասխանատու էր Սյունիքի պաշտպանության համար: Նրա հետ մեկտեղ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ուներ պարտավորություն համակարգման որոշ աշխատանքներ իրականացնելու, սակայն պատերազմի ընթացքում Փաշինյանն Արտակ Դավթյանին կարգեց համակարգող: Արդյունքում ունեցանք պատերազմի այն ելքը, որը հայտնի է ամենքին: Ն. Փաշինյանն իրավունք չուներ առանց հանրաքվեի որոշելու ՀՀ տարածքային ամբողջականության համար վտանգ ներկայացնող Նախիջևան-Ադրբեջան ճանապարհ կառուցելու հարցը: Հաշվի առնելով, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հանրաքվեն, բացի կրակի դադարեցման փաստաթղթից, նա իրավունք չուներ պատերազմի ելք որոշող թուղթ ստորագրել: 

Նշենք, որ օրերս հողերի հանձնման դավաճանական հայտարարության առնչությամբ գրառում է կատարել Սուրիկ Խաչատրյանը՝ նշելով. <<Սիրելի՛ սյունեցիներ, Դարերի խորքից եկող վտանգը նորից չոքել է Սյունյաց աշխարհի գլխին։ Անպարտելի Սյունիքը կրկին հայտնվել է թշնամու թիրախում։ Խայտառակ կապիտուլիացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։ Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։

Հիմա, առավել քան երբևէ, պետք է համախմբվենք բոլորս։ Յուրաքանչյուրս գիտակցելով պահի կարևորությունը, մեր ներուժը, գիտելիքները, պայքարելու հմտությունները պետք է կենտրոնացնենք մեկ նպատակի վրա. անսասան պահել մեր սահմանները։ Հիշե՛նք, դեռևս 1919թ֊ի մայիսին, Շիխլինսկու ղեկավարած 15.000 հոգանոց բանակը խայտառակ պարտություն կրեց Սյունիքում, իսկ 1920թ֊ի օգոստոս֊նոյեմբեր ամիսներին կապիտուլիացիայի ծրագրով Զանգեզուր մտած խորհրդային զորքերը, Գ.Նժդեհի ղեկավարած ջոկատների շնորհիվ, մազապուրծ եղած փախան տարածքից։ Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք։ Դավիթբեկյան ուխտով, Նժդեհյան ոգով, նախնիների կանչով, միահամուռ ջանքերով, հզոր կազմակերպվածությամբ ու սերունդների առջև բարձր պատասխանատվությամբ պետք է կանգնենք Լեռնահայաստանի կողքին։ Հիշելով Նժդեհի խոսքերը՝ չթողնենք կոտրվի Հայաստանի ողնաշարը։ «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, առանց որի Հայաստանը գոյություն ունենալ չէր կարող»։ Գ. Նժդեհ>>,-նշել է նա:

Ի հավելումն նշենք, որ Ս. Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով բուժվում է արտերկրում, սակայն նրա կոչով իր ջոկատը մասնակցեց նաև այս պատերազմին: Հիշեցնենք, տարիներ առաջ Զանգեզուրն անառիկ մնաց Գորիսում ստեղծված եռակամուրջ Հայաստան-Սյունիք-Արցախ շտաբի ջանքերով, որը Վազգեն Սարգսյանի հետ կարողանում էր դեպի հյուսիս, արևելք, արևմուտք, հարավ Հայաստանի սահմանները պաշտպանել, և Խաչատրյանի թիվ 3 կամավորական գումարտակի հետ մեկտեղ մարտերով հասել են մինչև Հորադիզ: 15 հազար քմ հողատարածք 7 շրջան ազատագրել են՝ տանելով Գարեգին Նժդեհի ոգին, Դավիթ Բեկի պատգամները և պաշտպանելով սյունյաց փառքն ու պատիվը: <<…560 մարդ ապրիլյան քառօրյային Սուրիկ Խաչատրյանը բերեց կանգնեցրեց սահմանին մինչև Թալիշ և Ջաբրաիլ, սնեց, հագցրեց, զինեց ու նրանք պաշտպանեցին մեր սահմանները>>,-մի առիթով նշել է փոխգնդապետ, գրող, մանկավարժ Մարտին Բաղդասարյանը՝ խոսելով ազատամարտի հաջողությունների մասին: 

,,Գործընթաց,, թերթ