ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻՆ ՀՔԾ-ՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐ. ԳՈՐԾՈՎ
22.11.2020 17:52

     ԻՐԱՎԱԿԱՆ    

ԳՇ նախկին պետի բացահայտումները

Դավաճանը զինաթափել է ԵԿՄ-ին, նպաստել Մանվել Գրիգորյանի մահվանը. տեսակետ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում այժմ նախաքննություն է ընթանում։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ինչպես բխում է նոյեմբերի 19-ի ասուլիսի ժամանակ հնչեցված այն մեղադրանքներից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ունենալով լիազորություն պատերազմի ընթացքում զորահամալրում իրականացնելու, սակայն չի իրականացրել, առավել կոնկրետ այն դադարեցրել է պատերազմի 3-րդ օրը, սպասվում է գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանքի առաջադրում, քանի որ նրա այդ անգործությունն անդառնալի ծանր հետևանքներ է ունեցել՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային կորուստների, մեր պետական, ազգային շահերին ի հակառակ պատերազմի ելքի: Զորահավաքը չի կատարվել, դրա համար պատասխանատու են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը եւ տարածքային կառավարման նախարարը, ոչ թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել էր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Նրա խոսքով՝ պատերազմի 3-րդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ։

Ի դեպ, կամավորականները եղել են առանց զենքի, հանդերձանքի և այլ անհրաժեշտ պարագաների, և բանակի հրամանատարները ստիպված են եղել մի կերպ տեղում հայթայթել դրանք: Այս առումով հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռ 2 տարի առաջ, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ գործ էր հարուցվել ու զրկեցին ԵԿՄ-ին պահեստավորած զենք-զինամթերքից, որն օգտագործվել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ, և նախատեսված էր պետության դեմ թշնամու ագրեսիայի այլ հետագա դեպքերի համար, դեռևս  23.06.2018թ.-ին <<Գործընթաց>> թերթի թիվ 237 համարում հոդված հրապարակեցինք՝ <<Երկրապահը զինաթափվում է, թշնամին առաջանում>> վերտառությամբ, որը վերաբերվում էր Նախիջևանի կողմից թշնամու առաջխաղացմանը: Փաշինյանի հրապարակային հրահանգներով Մանվել Գրիգորյանը կալանավորվեց, ինչը բազմաթիվ բժիշկների եզրահանգմամբ հակացուցված էր նրա առողջական վիճակում: Տևական պայքարից հետո նրան ազատ արձակեցին, բայց դատական անիմաստ քաշքշուկները շարունակվում էին: Մանվել Գրիգորյանը մասնակցեց նաև այս պատերազմին, թեպետ դա ևս հակացուցված էր նրան: Փաշինյանի կողմից հայոց ազատագրված հողերը թշնամուն մի ապօրինի թղթով շռայլելու արդյունքում նրա առողջական վիճակը վատթարացավ՝ հանգեցնելով նրա մահվան: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա հրահանգները կատարած իրավապահ օղակի պատասխանատուները մեղավոր են Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի մահվան համար: Մանվել Գրիգորյանն իրավամբ պետք է հողին հանձնվեր Եռաբլուրում, սակայն ժողովրդի կողմից դավաճան բնորոշված Փաշինյանն անգամ սա թույլ չտվեց, և 1990-ականների հայոց ազատագրության ու հաղթանակի հերոսը թաղվեց հայրենի Արշալույս գյուղում: Միանում ենք բոլոր ցավակցություններին Մանվել Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ, որի պատասխանատուները ծանր դատաստանի առջև կկանգնեն: 

Անդրադառնալով նոյեմբերի 19-ին ազգային հերոս Մովսես Հակոբյանի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններին, հիշեցնենք, որ նա արցախյան պատերազմի պարտության հիմնական պատճառ է նշել վատ կառավարումը, որը մեծ հաշվով գերագույն գլխավոր հրամանատարի դիրքը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ներքո է։ Մ. Հակոբյանը նշել է, որ հայկական կողմը ձեռք է բերել զենքեր, որոնք այս պատերազմի ժամանակ չեն կրակել։ Նա հայտնել էր նաև, որ իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասուլիսի տեսագրությունն ուղարկել էր ՀՔԾ՝ ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու հանձնարարությամբ, որից ընդամենը մի քանի օր անց քր. գործ հարուցվեց։

,,Գործընթաց,, թերթ