ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԷՐԴՈՂԱՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ, ԲԱՑԻ ԱՎԱՆԱԿԻՆ ,,ՀԵԾՆԵԼՈՒՑ,,
22.11.2020 15:06

     ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ      ՍՆԱՆԿԱՑԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ ,,ՈՂԲՈՒՄ,, Է, ԱԼԻԵՎԸ՝ ԲԱՌԱՉՈՒՄ

Ավելի քան 1 ամիս Արցախով տարված Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի աջ ու ձախ, հյուսիս, հարավ բազմաթիվ երկրների սպառնալով ու արժանանալով իր ֆեյք ու ապօրինաբար կրկնօրինակված ապրանքների բոյկոտի, գրանցեց իր արժույթի՝ լիրայի ռեկորդային անկում: Ձախողակ ,,տնտեսագետ,,-ահա Էրդողանի պիտակը: Իրեն սխալմամբ տնտեսագետի դիպլոմ տվածներին ու ողջ ժողովրդին Էրդողանն իր անցյալի օրինակով մուրացկան է դարձրել՝ օրահացի կարոտ: 

Լիրայի կտրուկ արժեզրկման պայմաններում ոչ միայն հերթական անգամ փոխվեց Կենտրոնական բանկի նախագահն, այլև գործազրկվեց Էրդողանի ձրիակեր փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, ստիպված լինելով վայր դնել աներոջ տված ֆինանսների նախարարի աթոռը: Լիրայի արժեզրկմանը նպաստել է  Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի, Հայաստանի կողմից թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները, ԵՄ-ից ստացած բազմավեկտոր հարվածները:

Սոցիալ-տնտեսական ճգնաժամին Թուրքիայում ավելացել են Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Հայտարարվում է 115 մահվան մասին և 1000-ավոր վիրավորների մասին, սակայն հաշվի առնելով ահռելի թիվն ավերակ դարձած բազմաթիվ շենքերի, զոհերի թիվը շարունակելու է աճել: Քրեական գործեր են հարուցվել շենքերի ճարտարապետների դեմ, մինչդեռ իրական պատճառն այն է, որ Էրդողանը շենքերն ամրացնելու փոխարեն նախընտրել է փողն ուղղել՝ վարձելու տեռորիստների և ուղարկելու Արցախի զավթման: Զգալի գումարներ է ուղղել նաև սպառազինմանը: 

Էրդողանի ընտանիքն, ըստ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութողլուի ամենամեծ աղետն է երկրի և պետք է հեռանա: Ընդդիմությունը  համառորեն պահանջում է Էրդողանի հեռացում, վերջինս դիմադրում դարն ապրած պարզունակ մեթոդներով՝ ձերբակալություններով, ինչպես վարվում են բոլոր աթոռապաշտները, սակայն հույսը մինչև 2023թ. պաշտոնավարումը ձգելու նրա երևակայական երազանքն է, որ կձախողվի: 

Էրդողանի տնտեսական ձախողումներն, ի դեպ, հաջորդեցին նրա ռազմական ձախողումներին Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում: Իր կրած ապտակներն Էրդողանը չընկալեց ու անցավ Արցախ, ուր մինչ օրս տեղափոխում է իր կողմից արդեն ստրկացված և ԵՄ-ի, ՌԴ-ի դեմ շանտաժի միջոց դարձած 3,6 մլն սիրիացի փախստականների զինուժը հանդիսացող տեռորիստներին: Նրանց վարձելը Թուրքիայի համար ոչինչ չի արժենում, քանի որ դրա համար նա, ըստ ամենայնի, օգտագործում է փախստականների համար ԵՄ-ից շանտաժով ստացած 663 մլն եվրոն: Այլ կերպ ասած, Էրդողանը թրաֆիքինգ է վարում փախստականների ճամբարում՝ փող տալով միայն նրանց, ովքեր իր ուզած վայրում տեռորիստական ակտ կիրականացնեն: 

Ադրբեջանը սնանկացող Թուրքիայի համար դարձել է մի նավթապահեստ, Արցախի դեմ պատերազմի հաշվին էլ խոշոր գումարներ ստացավ զենքի վաճառքից, բայց դա չի կրճատի նրա ահռելի արտաքին պարտքը՝ 421 մլրդ դոլարի: Ընդհանուր հաշվով, Էրդողանը ձախողել է ամեն ինչում, բացի ,,ավանակին,,՝ Ալիևին՝ հեծնելուց: Այսուհետ աշխարհի շատ երկրներ Ալիևի հետ խոսելու փոխարեն կարող են միանգամից խոսել Էրդողանի հետ: Պատերազմի այս օրերին Ալիևն ընդամենն Էրդողանին պարբերաբար զեկուցող քարտուղարի դերում էր: Բացի այդ, լուրեր էին շրջանառվում, որ Ադրբեջանի ԶՈՒ 7 գեներալ՝ Հասանովի հետ մեկտեղ տարվել է Թուրքիա, նաև որ Ադրբեջանի ՊՆ նախարար, գեներալ-գնդապետ Հասանովը հեռացվել է պաշտոնից թուրքական ռազմական հրամանատարության կողմից ռուս գեներալների հետ սերտ կապերի համար: Դրանց հաջորդեցին տեղեկություններ, որ Բաքվի գեներալները բանակի հրամկազմից հեռանալուց հետո, պատրաստվում էին խռովություն սկսել գերատեսչության ներսում: Այսկերպ, Թուրքիան նպատակ ունի Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել: Ավելի վաղ հաստատվել էր այն փաստը, որ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնից դժգոհություն հայտնելով Ադրբեջանի զինված ուժերի վարչական մակարդակում թուրք զինվորականների ներկայությունից:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի 13.11.20թ. թիվ 288 համարում