ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՐՑԵՐ ԱԱԾ-ԻՆ. Ե՞րբ կքննվի վարչապետի պետական դավաճանությունը
14.11.2020 21:28

     ՀՐԱՏԱՊ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԱԶԱՏԱՄԱՐՏՆ ԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ, ԹՇՆԱՄՈՒՆ ՈՉ ՀԱՍՈՒ ՀՈՂԵՐ ՏԱԼՈՒ, ԳԱՂՏՆԻ ,,ԳՈՐԾԱՐՔՈՎ,, ԺՈՂՈՎՐԴԻՆ ՑՆՑԵԼՈՒ ՀԱ ՄԱՐ

Նոյեմբերի 10-ին մի շարք հարցեր ենք ուղղել ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանին, հետևյալ բովանդակությամբ.<<Այսօր ,,Գործընթաց,, թերթը ՀՀ կառավարությունից էլ. փոստով ստացել է մի հակապետական, ապազգային հայտարարություն <<Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության  նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը>> վերտառությամբ, որը  նախատեսում  է  ընդհուպ պատերազմի այս փուլում հայկական վերահսկողության  ներքո  գտնվող  Արցախի  շրջանների  վերադարձում, Նախիջևանի և Ադրբեջանի միջև ինչ-որ  միջանցքի  կառուցում  և մեր պետական, ազգային շահերին ակնհայտորեն հակասող, բացառապես թշնամու համար միակողմանի շահեկան այլ դրույթներ: Ավելին, ըստ դրա՝ ցեղասպանագործ  Թուրքիայի  դաշնակից, տեռորիստ-մոջահեդներով  լցված   Ադրբեջանին  հանձնված շրջաններ  պետք  է  վերադառնան  ներքին  տեղահանված  անձինք  և  փախստականները, որոնց իբր պետք է հետևի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մի խղճուկ գրասենյակ, այսինքն՝ այն կառույցի, որը 1988թ.-ից   չկանխարգելեց   հայերի  կոտորածները Ադրբեջանի  վերահսկողությամբ  ապրող  հայերի  դեմ,  որից  հետո  էլ  հետևողականորեն դրսևորելով ազգային  խտրականություն՝  զլացավ  30 տարի  պետություն  կառուցած  և լեգիտիմ իշխանությամբ գործած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչել:

ՀՀ  վարչապետի պաշտոնն՝ ի շահ Ադրբեջանի օգտագործած Նիկոլ Փաշինյանն,  ըստ հայտարարության, համաձայնել է ևս մի շռայլության. Լաչինի միջանցքը, որը հսկում էին մերոնք և անհասանելի էր Ադրբեջանին՝ ընդհուպ այս հայտարարությունը Դրանով քաղաքացիների, տրանսպորտային  և  բեռնատար  երթևեկության  անվտանգությունը  երկու  ուղղություններով ևս պետք է  երաշխավորի  տեռորիստական  Ադրբեջանը: Ստացվում է, որ պատերազմի կեսին տարածվել է հայկական կողմի զինաթափման  մասին  հայտարարություն,  որին  չեն նախորդել  ո՛չ ՀՀ-ում Անվտանգության  խորհդի  նիստ,  ո՛չ  ԼՂՀ  ներկայիս  իշխանության, իսկ  առավել  ևս խաղաղապահների  տեղակայման  հետ  կապված  պարտադիր էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Սա  խոր  կասկած  է  հարուցում  այն  պայմանների  ու  հանգամանքների վերաբերյալ, որում կայացվել է նշյալ հայտարարությունը և հիմք է տալիս պնդումների, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Նիկոլ  Փաշինյանը  չի  ունեցել  իրավասու  բոլոր  անձանց  համաձայնությունը, առավել ևս պարտավոր էր՝ որպես  առաջնային  մանդատ  ունեցող պաշտոնյա, նախապես  իրազեկելու հանրությանը  և  ստանալու  նրա  համաձայնությունն  առնվազն  հանրաքվեի  տեսքով,   քանզի խոսքը գնում  է 30 տարվա  էթնիկ  կոնֆլիկտի մասին, ոչ թե անձնական-ընտանեկան գործարքի:

Խնդրում ենք պատասխանել ,,Գործընթաց,, թերթի հետևյալ հարցերին.

  1. Հաշվի  առնելով  այն  ռիսկերը, որոնք առկա են  այս  անգամ  տեռորիստների  ձեռամբ Արցախում  հերթական  ցեղասպանության համար, որի պայմանները հաստատվել են Նիկոլ Փաշինյանի, ՌԴ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ, արդյո՞ք պարզել եք, թե ի՞նչ պայմաններում և իրավունքով  է ՀՀ վարչապետն՝ առանց Անվտանգության խորհրդի նիստի և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի, ինչը պահանջվում էր ըստ ընթացակարգի խաղաղապահների հարց որոշելիս, նման հայտարարություն ընդունել:  Ի դեպ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ մամուլից է լսել այդ հայտարարության մասին:
  2. Արդյոք ԱԱԾ-ն նախապես տեղյա՞կ է եղել վարչապետի կողմից նման հայտարարության տարածման մասին, եթե այո, ապա՝ ե՞րբ: Ինչու՞ չի կանխել պետական դավաճանությունը:
  3. Արդյո՞ք կձեռնարկեք քայլեր պարզելու, թե երբվանի՞ց և ի՞նչ դրդապատճառներ են առաջնորդել վարչապետի  պաշտոնը  թշնամու  շահերի  օգտին  օգտագործող  Նիկոլ  Փաշինյանին, երբ նա ավելի քան 1 ամիս  զոհաբերեց մոտ 1200 հերոսների, ապա որոշեց հանձնել նրանց արյամբ ազատագրած  հողերն  այն  դեպքում, երբ  ինքնին  վարչապետը երբեք, անգամ 1 քմ հող չի ազատագրել թշնամուց, եղածն էլ հանձնում է:  
  4. Հիմք  ընդունելով  այն  փաստը, որ  Նախիջևան-Ադրբեջան  ուղեգիծ  բացելու մասին  երբեք չի քննարկվել  բանակցություններում,  արդյո՞ք կբացահայտեք, թե ի՞նչ հիմունքներով  է ինքնագլուխ գործարքներ կնքել վարչապետը՝ ճանապարհ բացելով թշնամու, հիմա նաև միջազգային ահաբեկիչների համար՝ ազատ երթևեկելու, թափանցելու մեր երկրի խորքերը:
  5. Հիմք  ընդունելով  ցեղասպանական գործարքը  տեռորիստական  Ադրբեջանի  հետ ե՞րբ կհարուցվի  պետական  դավաճանության  հիմքով  քրեական  գործ  ընդդեմ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի:  Ավելի  մեծ  հարված, քան  նա  հասցրեց  հաղթանակի  սպասող  այս  ժողովրդին չի արել  ոչ  մի  հայ  ղեկավար  մեր  ողջ  բազմադարյա  պատմության մեջ, պատերազմի կեսին հայտարարելով  զինաթափման  մասին՝ սեփական  անկարողությանը զոհաբերելով 30 տարի պահված հողերը և հիմք տալով իրեն կոչելու Թալեաթ Փաշինյան: 
  6. Այս  ողջ  ընթացքում ,,Գործընթաց,, թերթը  քաղաքագիտական հնարավոր աջակցությունն է ցուցաբերել՝ հրապարակելով վերլուծություններ և առաջիկայում պատրաստվում էինք վարչապետին առաջարկել  կոնֆլիկտի  լուծման  պարզ  բանաձև  80/20 հարաբերությամբ /հաշվի առնելով, որ հայերը ԼՂԻՄ-ում  80% էին կազմում, ադրբեջանցիները՝ 20%/ , որ անվտանգության գործոնը հաշվի առնելով և առանց խառնելու հայերին ադրբեջանցիների հետ Ադրբեջանին մնար տարածքի 20%-ը, իսկ  80%-ն անցներ հայերին և Ադրբեջանը ճանաչեր հայկական Արցախի անկախությունը: Վարչապետ Փաշինյանը, սակայն, այնպիսի անակնկալ, ապազգային  որոշում  ընդունեց, որ  հարց  է ծագում, արդյո՞ք ԱԱԾ-ի համար վերահսկելի է Հայաստանը, թե՞ մի օր էլ անակնկալ կլսենք, որ Նիկոլը հանձնում է Հայաստանը՚:

Հ.Գ. Ի դեպ, հայտարարության տարածումից հետո Փաշինյանի նկարագրած ռազմական ենթադրյալ իրավիճակը և այլ անձանց՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի հետահայաց, գրովի-ջնջովի սոցցանցային արդարացումները կարող էին հաստատվել բացառապես այն դեպքում, եթե ըստ ընթացակարգի նախքան հայտարարության տարածումը կայացած լիներ Անվտանգության խորհրդի նիստ կամ Արցախում, ուր պիտի ժամաներ նաև ՀՀ վարչապետը, կամ գոնե Հայաստանում, որում յուրաքանչյուրի խոսքը պետք է տեսաձայնագրվեր ԱԱԾ կողմից՝ որպես թվային ապացույց, ապա ըստ ամսաթվի հաղորդագրություն պետք է տարածվեր կայացած նիստի մասին: Բացի այդ, խաղաղապահների ներգրավման համար պետք է կայանար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի համար առնվազն ՌԴ-ն պարտավոր էր ավելի վաղ՝ դեռ հոկտեմբերին հարցը հրատապ մտցներ ՄԱԿ-ի օրակարգ, որ դուրս չմնային Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները և ձևախեղվեր բանակցային ձևաչափը: Նման նիստ ևս չի կայացել: Հետևապես հիմնազուրկ կարգով ընդունվել է կամայական հայտարարություն, որից հետո ապացույցների հավաքագրումն այս ու այն անձին խնդրելով հանդես գալ աջակից խոսքով ապացույց հանդիսանալ չի կարող:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 288 համարում