ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ձեվավորվում է հայրենիքի փրկության կոմիտե
14.11.2020 21:08

      ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ   

Կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն

Նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքին՝ 17 կուսակցությունների առաջնորդությամբ հայտարարվեց, որ  ձեւավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, որի խնդիրը նախ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է, ապա նաեւ վերջինիս կողմից ստորագրված ամոթալի եռակողմ հայտարարության հետեւանքները կանխելը: ․ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ ,,Արցախը փրկելու համար պետք է սկսենք ազգային ազատագրական պայքար, մենք այս պահին ձեւավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե: Ողջ հայ ժողովրդին ու համայն հայությանն ասում ենք՝ ոտքի՛ կանգնեք, փրկե՛ք Արցախը: Արցախը փրկելու համար կա մեկ խոչընդոտ, դրա անունը Նիկոլ է: Պետք է անհապաղ ազատվել Նիկոլից, ազգի չարիքից: Սա անձերի համար պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա Արցախը փրկելու պայքար է: Թուրքի առաջ կզած Հայաստանի ղեկավարը պիտի հեռանա՛: Այս կինն իր տունն է ուզում Հադրութում, Նիկո՛լ, տո՛ւր էս մարդկանց տները,,: Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելը:

Ի դեպ, Փաշինյանի ստորագրած հայտարարության մեջ խոսք անգամ չկա այն գույք ու հարստության մասին, որը 150000 քաղաքացու սեփականությունն է: Չկա խոսք մշակութային եւ կրոնական վայրերի պահպանության մասին, այս իմաստով հատկապես առանցքային են Շուշին իր բացառիկ ճարտարապետական տեսքով ու Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որն ավերեցին հեռահար հրթիռակոծությամբ: Դժվար չէ պատկերացնել, թե մոտ հեռավորությունից ինչի՞ կվերածեն: Փաստաթղթով հայկական կողմը թշնամուն պիտի հանձնի անգամ Քարվաճառի շրջանը, որը մերոնց լիարժեք վերահսկողության ներքո էր: Այնտեղ է քրիստոնեական աշխարհի թիվ 1 եկեղեցին՝ Դադիվանքի վանական համալիրը, որը կանխատեսելի է, թե ինչի՞ կվերածվի մոջահեդներով լցված Ադրբեջանի վերահսկողության ներքո, մոջահեդներ, որոնց վայրագություններին խաղաղ պայմաններում ապրող  Եվրոպան վկա եղավ:

Եթե Հայաստանին չհաջողվի մնացյալ օրերի ընթացքում հասնել փաստաթղթով նշված  պայմանների բեկման, ապա այս դեպքում պահպանության մեխանիզմ կարող է մնալ միայն ռուսական խաղաղապահների ներկայությունը Շուշիում եւ Քարվաճառում: Սա պետք է լինի ոչ միայն եռակողմ, այլ նաեւ միջազգային կառույցների օրակարգում:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի 13.11.2020թ.թիվ 288 համարում: