ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ՝ Ի ՀԱԿԱՌԱԿ ԱԱԾ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ
14.11.2020 20:53

    ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ   

Եթե ,,Իմ քայլը,, 884 հազար ձայն ուներ, ինչու՞ էր նրա ղեկավարը 5 հազար զինվոր ,,փնտրում՚,,

Արցախյան այս պատերազմը 1990-ականներից տարբերվում է նրանով, որ երբևէ չէր եղել ռազմական գաղտնիքների տիրապետող անձի կողմից նման մասշտաբի ինֆորմացիայի արտահոսք: Հայկական ԶԼՄ-ները գործում են սահմանափակումների ներքո: ՊՆ լրատվությունն ընդունվել է բացառիկ վստահությամբ, կասկածելու խնդիր չկար անգամ առաջնագիծ հասնելու համար: Առաջնագիծ հասնելու և տեղում կասկածները փարատելու առանձնակի ձգտում կար օտարերկրյա լրագրողների մոտ, որոնց արտոնվեց հասու լինել ու հրապարակել ռազմական գաղտնիքներ: Օրինակ, հակասական վարքագիծ ունի ,,Վառգոնզոն,,: Ինչպե՞ս է այն բավարարվել Ադրբեջանում Բաքվից հաղորդումներով, հասու չի եղել և չէ առաջնագծին, իսկ ՀՀ և Արցախի իշխանությունները թույլ են տվել, որ նույն աղբյուրի թղթակից Ս. Պեգովն իր տեսանյութերում հաղորդի տեղեկություններ՝ մատնանշմամբ, թե  ո՞ր սարի հետևում հայկական զինուժի քանի՞ ներկայացուցիչ կա, ընդհուպ հաղորդել առաջնագծում մղվող մարտի ժամանակ այս կամ այն դիրքում կիրառվող զենքի մոդելները: Մի՞թե իշխանությանը տեսանելի չէր, որ նա մարտի ժամանակ էր հայտնում այդ լուրերը, գուցե նաև ուղիղ ռեժիմով, ո՞վ էր ստուգում ինֆորմացիայի արտահոսքը: Ադրբեջանն իր փակ գործելաոճով, տեռորիստներով գյուղ առ գյուղ զավթեց:

Մյուս կողմից՝ ի հակառակ ԱԱԾ բազմաթիվ զգուշացումների՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը տիրապետելով ռազմական գաղտնիքների, հոկտեմբերին ընթացող պատերազմի պայմաններում լայվով ի լուր աշխարհի հայտնեց, թե 10000 զինապարտի կեսը՝ 5000 զինվոր ունենանք կհաղթենք: Նման պարագայում դժվար է անշուշտ, ԱԱԾ-ի գործը. չեն կարող գործնականում արգելել վարչապետի բոլոր IT սարքերը, տան այս ու այն անկյուններից լայվ մտնող վարչապետին ամեն քայլափոխի հետ պահեն արգելված քայլից: Այս դեպքում հրապարակած թիվը կարող էր բացասաբար ազդել պատերազմի ելքի վրա, եթե հաշվի առնենք, որ Արցախում բռնված տեռորիստներից մեկի թիվ 02894 հնգանիշ համարը վկայում է, որ նրանց թիվը գերազանցում է 10000-ը: Գուցե դրանց մի մասն է բերվել Արցախ, գուցե ավելի շատ: Նշենք, որ խաղաղապահների դեպքում այլ պայմաններ են գործում, և կարող են նախապես հայտարարել տեղակայվող զինուժի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, հարց է ծագում այդ ո՞ր երկրում են զինվոր հավաքագրում լայվով: Մի՞թե 1990-ականներին այդպես էր Սպարապետը զինվորագրում: Կամ եթե իրապես ՙԻմ քայլը՚ 884 հազար ձայն ուներ, ինչու՞ էր նրա ղեկավարը 5 հազար զինվոր ՙփնտրում՚, այն էլ լայվով: Չէ՞ որ բոլոր իշխանական ռեսուրսները՝ պատգամավորներ, զինկոմներ, նախարարներ, մարզպետներ և այլն կարող էին կազմակերպել այդ գործն՝ առանց ավելորդ հրապարակայնության: Փաշինյանի ընտրած այդ տարբերակն ամենառիսկայինն է՝ ընդհուպ ի տես տեռորիստների: