ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱԶՄԱՄԱՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ- ԹՈՒՐՔԻՆ ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼԸ ՀԵՇՏ ԷՐ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼԸ՝ ԴԺՎԱ՞Ր
14.11.2020 20:16

    ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ /ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ   

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. Փաշինյանը հրաժարական տալով ՀՀ վարչապետի պաշտոնից

կարող է հավակնել Ադրբեջանի նախագահի պաշտոնին, համոզված ենք՝ կընտրվի

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

ԱՐՑԱԽԻ ԴՈՒՌԸ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՑՈՂԸ

ՄԻ ՕՐ ԷԼ ՀՀ-Ն ԿՀԱՆՁՆԻ, ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ

Համազգային շահերը վեր են ցանկացած աթոռից: Տարօրինակ է, բայց փաստ, որ վարչապետ Ն. Փաշինյանն ավելի երկար է մտածում հրաժարական տալու շուրջ, քան թուրքին հող հանձնելու որոշում ընդունելիս, որի մասին պարտավոր էր նախապես ոչ միայն իրազեկել ժողովրդին, այլև հանրաքվե անել, քանի որ դա ոչ թե քաղաքացի Նիկոլ Փաշինյանի անձնական ընտանեկան հարցն է միանձնյա կամ խմբակային որոշելիք, այլ համազգային ճակատագրական վճռորոշ հարց, և նա իրավունք չուներ բացի կրակի դադարեցման փաստաթղթից, ստորագրել անհայտ պայմաններում որոշված ըստ ամսաթվերի նախանշված ժամանակացույցի՝ հողերի հանձնման տեռորիստական վերջնագրի ներքո:

Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմի հրաժարականի պահանջով շարունակվում են բազմամարդ հանրահավաքները, որի թիվը միտում ունի գերազանցելու 2018թ. հանրահավաքի թիվը, եթե իրավապահները շարունակեն ձերբակալություններն՝ անտեսելով համազգային շահերը տանուլ տված իշխանության հակաիրավական ընթացակարգով ընդունած՝ թուրքին հողեր հանձնելու որոշումներին:  Հրաժարականի ձգձգման պայմաններում ժողովրդի ցասումն աճում է: Առանց քննելու դավաճանության փաստերը, անթույլատրելի է վահան բռնել ժողովրդի դեմ այն անձի հրահանգով, որը զինաթափվել է թշնամու առջև և խոչընդոտում է, որ ժողովուրդը դիմադրի: Ի վերջո, իրավապահները դավաճանի ապօրինի թիկնազոր չեն, այլ ժողովրդի հաշվին գործող ու նրա շահերի պաշտպանության են կոչված: Ինչպես <<Գործընթաց>> թերթը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվականից, հանրահավաքի օրը կեսօրին արդեն 129 բերման ենթարկված կար, ավելի ուշ մի մասին ազատ արձակեցին, փոխարենը ոչ մի բերման ենթարկված չունեին կառավարությունից, իշխող կուսակցությունից:

Ուշագրավ է, որ ռազմական դրության պայմաններում, երբ ամենքս հնարավոր նպաստն էինք բերում հանուն հաղթանակի, Ն. Փաշինյանը հիասթափեցնող ելույթ ունեցավ դեռ օրեր առաջ, երբ դեռ թշնամին հեռու էր Շուշիից մի քանի տասնյակ կիլոմետրով ու նորանոր ջոկատներ էին շարունակում սպասել իրենց հրամանի հերթին, խոսեց <<ցավոտ զիջումներ>>-ի պատրաստ լինելու մասին, որը բացահայտ խուճապ հարուցելու միտում ուներ: Նույն օրը երեկոյան ներողություն հայցեց, թե սխալմունք էր, ուզում էր ստուգել ժողովրդի վճռականությունը հաղթանակի հասնելու նպատակներում: Չհաջողելով հիասթափեցնել ժողովրդին՝ նա մեկ այլ հարված գործեց. համազգային ճակատագրական խնդրի լուծման միջազգային ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ, գաղտնի ստորագրելով տեռորիստների վերջնագիր-հայտարարությունը, հարուցելով հանրային լայն շրջանակների օբյեկտիվ ցասումն ու մտավախությունը: 

<<Արցախի դռները գիշերով թշնամու առջև գաղտնի բացողը, Հայաստանն էլ կհանձնի, երաշխիք չկա>>,-այս մտավախությունն օբյեկտիվ հիմքերից մեկն է, որով պահանջում են մեկուսացնել վարչապետի լծակները հօգուտ թշնամու օգտագործող և ժողովրդի վստահությունը վատնած Ն. Փաշինյանին կամ որ նա հրաժարական տա ինքնակամ, եթե ունի տարրական հարգանք ժողովրդի հանդեպ, ում հաշվին ինքն ու իր թիմը ստացել են բոլոր հնարավոր ռեսուրսները, աշխատավարձ, պարգևավճար, շրջագայություն ողջ աշխարհով մեկ, շքեղ առանձնատուն: Փաշինյանը բանակում չծառայած լինելով՝ ստացավ գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը, որից իր պետական շահը հարգողը կհրաժարվեր, եթե անկարող էր այն ծառայեցնել աշխարհում լավագույնի կոչումն ունեցող բանակի հաղթանակին: Իսկանդեր և այլ զինատեսակներ այդպես էլ չգործադրվեցին, նախքան Փաշինյանի զինաթափվելը, թեպետ միջազգային փորձագետներն էին նշում, որ այն կկանգնեցներ թշնամուն: 

Ի գիտություն Փաշինյանի՝ աշխարհը չի հավատա իր խոսքերին, թե Հայաստանը կամ Արցախը պարտվել են, քանզի բոլորը գիտեն, որ սա 1988թ. Երկրաշարժից հետո խորհրդաադրբեջանական ուժերին հաղթած ժողովուրդն է, որն անգամ այն ժամանակ կռվում էր ֆիդայական ջոկատներով, 2016թ.-ին 1 ամսում ոչ պակաս լայնամասշտաբ պատերազմը հաղթած ժողովուրդն է: Փաշինյանի հրաժարականի դեպքում գոնե երաշխիք կունենանք, որ Հայաստանը չի հանձնվի: Այս առումով անհնար է շրջանցել այն փաստը, որ հայտարարության մի կետով Փաշինյանը համաձայնել է, որ Հայաստանի միջով թշնամու վաղեմի երազանքի ճանապարհը բացվի, որ կապվեն Նախիջևանի հետ: Վերջինիս կտրվածությունը Ադրբեջանից կանխում է պանօսմանական դարավոր ցեղասպանական ծրագիրը: Անգամ ԽՍՀՄ օրոք Նախիջևանն Ադրբեջանին տալու նենգ որոշման մեջ չի եղել նման ուղեգիծ բացելու կետ: Նախիջևանը խորհրդանշում է Մոսկվայի իշխանությունների տգիտությունը, ծաղրի առարկա աշխարհով մեկ: Եվ փոխանակ ներկայիս Եվրոպայում քրիստոնյաների դեմ ուղղված տեռորի հիմքով Մոսկվան վերանայի իր ամոթալի որոշումը և քրիստոնեական Արցախի անկախությունը ճանաչի, Փաշինյանին դիտարկել է որպես բացառիկ շանս՝ տեռորիստական Ադրբեջանի վաղեմի երազանքները շրջանների հանձնման ու Նախիջևանի հետ մեր երկրի միջով անցնող պանօսմանական կապուղի ունենալու համար, որը հավանաբար կլինի Սյունիքում, որտեղից ընտրված <<Իմ քայլի>> պատգամավորները և ընդհանուր 88 իշխանական պատգամավոր հայտարարության հաջորդող օրերին լքել էր ԱԺ աշխատավայրը՝ վարձատրված լինելով պետբյուջեից մեր հանրային շահերը սպասարկելու, ոչ թե դավաճանին ենթարկվելու համար…: 

Փաշինյանի հերթական լայվը մեր երկրի իբր թույլ լինելու, իբր զինաթափման եզրին լինելու և այլ իրականությանը հակասող թեզերին եթե Ալիևը հավատա խորապես խաբված կլինի: Միակ ժողովուրդը, որից իրապես դողում է Էրդողանն աշխարհում-դա հայերն են: Նախքան այս չարաբաստիկ հայտարարությունն էլ Էրդողանը գիտեր, որ ջախջախված է ադրբեջանական բանակը և Արցախում կռվում են իր հավաքագրածները ու հանուն Ադրբեջանի արդեն պիտի սպառեր իր պետության համար պահած զենքը, ուստի ՌԴ միջնորդությամբ, զինաթափված Փաշինյանի հետ ստացավ իր ուզած հայտարարությունը: 

Հաղթանակի սպասող ժողովուրդը չի կարող ամեն պահ վարչապետին հետ պահել անդառնալի հետևանքներ հարուցող քայլերից, դա նույնն է, ինչ աշխատել նրա փոխարեն: Ակնհայտ է, որ հաղթանակ ապահովելը վեր է նրա ուժերից, բայց մեր ժողովուրդն իրավունք ունի հաղթանակի, ուստի պետք չէ դրան խոչընդոտել ու մարդկանց պահել շարունակ մտավախության, ռիսկի մեջ, թե ո՞ր օրը ո՞ր պահին կստորագրվի, դիցուք, Հայաստանը հանձնելու մի հայտարարություն: Ժամանակը սուղ է, եթե կառավարական կաբինետն ու 88 պատգամավոր արդեն զինաթափ են, չի նշանակում, որ իրավունք ունեն  ժողովրդին զրկել իրավունքից պաշտպանվելու և երաշխիք ունենալու, որ Հայաստանն էլ չի հանձնվի գաղտնի գործարքով, ինչպես Արցախը՝ մի գիշերում: 1915թ. ապրիլի 24 տեսած ժողովուրդն իրավունք ունի որոշել հաղթանակի առաջնորդ, ով կուղղի սխալը: Հրաժարականի ձգձգումը, երբ առանց այն էլ ծանր ժառանգություն է թողնվում հաջորդին, նշանակում է՝ շարունակել վնասելը, ժողովրդի մտավախությունն այս փուլում միայն կփարատվի իշխանության հրաժարականով: 

Հ.Գ. Փաշինյանը հրաժարական տալով ՀՀ վարչապետի պաշտոնից կարող է հավակնել Ադրբեջանի նախագահի պաշտոնին, համոզված ենք՝ կընտրվի: