ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐՈՎ ԼՑՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆՑԻ
05.11.2020 18:43

    ՏԵՌՈՐԻԶՄ    

 ,,ԷՐԴՈՂԱՆ-ԱԼԻԵՎ,,  ՏՈՒՐԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ              ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ԶՈՐԱՇԱՐԺԸ

Ալիևն այս օրերին մտահոգ է ոչ այնքան պատերազմի դաշտում մոտ մեկ ամիս լքված իր բազմահազար դիերի խնդրով, որքան այն փաստով, որ իր տուրիստական բիզնեսները տուժում են: Առիթն օգտագործելով, որ Արցախի թեմայով իրենից հարցազրույց է վերցրել մի ռուսական ալիք /RBK 11.10.2020թ./, խոսել է այն մասին, որ խիստ ընկել է Ադրբեջանի վարկանիշը ոչ միայն ՌԴ-ում, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում՝ հարցը փոխկապակցելով իր երկրի կրած կորուստների հետ զբոսաշրջության ոլորտում: Դրանով հանդերձ՝ չի մոռացել հրավիրել զբոսաշրջիկներին իր երկիր, որն ըստ մի շարք երկրների արտաքին հետախուզության տվյալներով հաստատված փաստերի և միջազգային մամուլի հրապարակումների, հանդիսանում է տեռորիստների հավաքատեղի:

Ի դեպ, Թուրքիա ևս այցելում են ռուս և այլազգի տուրիստներ, որոնք արդեն իսկ այդ տուրայցերի արդյունքում կերպափոխվել են, կորցրել իրենց երբեմնի կերպարը՝ կտրուկ տարբերվելով նրանցից, ովքեր չեն այցելում Թուրքիա կամ Ադրբեջան: Այս 2 երկրները դաշինք կնքելով տեռորիստների հետ՝ իրենց երկրները լցրել են վարձկան մոջահեդներով՝ վտանգելով զբոսաշրջիկների հանգիստն ու ազատ տեղաշարժը: Այստեղ ամեն պահի կարող են տեղի ունենալ հանցագործություններ, պայթյուններ և այլ ահաբեկչական ակտեր:

Ըստ հավաստի տվյալների, որոնք պարբերաբար հրապարակվում են, Թուրքիան շարունակում է Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից ահաբեկիչների խմբեր գործուղել Ադրբեջան, այնտեղից որոշ մասին՝ Արցախյան պատերազմի: Տեռորիստների որոշ մասն էլ ներխուժել ու տարածվել են ՌԴ-ում, ուր բացահայտվել են և կանխվել մի քանի ահաբեկչություններ՝ Վոլգոգրադում, Չեչնիայում:

Եվրամիությունն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օրինակով պետք է իր քաղաքացիներին կոչ անի չայցելել ոչ միայն Ադրբեջան, այլև Թուրքիա, որը տեռորիստների տարանցիկ երկիրն է, եթե ոչ բաշխման կետը: Աշխարհի բազմաթիվ երկրներ պետք է շտապեն կոչեր տարածել ու իրենց քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար իրազեկել, որ չայցելեն այդ երկրներ: Նշենք, որ ցանկացած հետևանք այս երկրներում մնալու է անպատիժ, ինչպես Ռամիլ Սաֆարովի դեպքում, որի մասով նույնիսկ ՄԻԵԴ վճիռ կա, բայց չեն պատժում, այլ հերոսացնում են: Էրդողան-Ալիև զույգը ստում է աշխարհին՝ հերքելով անգամ անկախ երկրների հետախուզական ծառայությունների թվային անհերքելի ապացույցները:

Հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի թիվ 287 համարում