ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ ԿԵՂԾ Է, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՆԵՐԱՌԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԱՐՑԱԽԸ
02.11.2020 20:42

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  

Չկա հիմք վիճարկելու Արցախի ինքնորոշումը, քանզի Արցախում հայերը գերակշիռ մաս են կազմել հնագույն թվերից մինչ օրս

ԱՅՍ 29 ՏԱՐՎԱ ՄԵՋ 1 ՕՐ ԱՆԳԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ՄԱԿ-ի ամենակոպտագույն սխալներից ու ապօրինություններից է այն, որ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ԻՐ ԿԱԶՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԿԵՂԾ ՔԱՐՏԵԶ ՈՒՆԵՑՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, որը կամայականորեն և ապօրինաբար ներառում է մինչ իր անկախության հռչակումը՝ 1991թ. դեկտեմբերի 30-ն իր համար վիճելի հանդիսացող տարածքներ, որոնք ներառում էին դրանից մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին անկախացած Արցախի Հանրապետության տարածքը: Արցախի անկախացումը կայացել է ԽՍՀՄ Սահմանադրության և իրավանորմերի հիմքով: Եթե ՄԱԿ-ն այդքան աղքատ է մասնագետների հարցում, որոնք նրան կբացատրեն, թե ի՞նչ է գերիշխանությունը, ստիպված եմ, որպես քաղաքագետ անվճար խորհրդատվություն տալ և պարզաբանել, որ Ադրբեջանը չունի գերիշխանություն Արցախի տարածքում, ոչ էլ լեգիտիմություն, հետևապես նրա քարտեզում ապօրինի է նկարված Արցախի տարածքը: 

ՄԱԿ-ում գիտեն, որ Ադրբեջանն իրավունք չունի վիճարկել Արցախի ինքնորոշումը, քանի որ ԽՍՀՄ-ի օրոք, այդ թվում՝ 1988թթ.-ին ԼՂ-ում գերակշիռ մասը՝ մոտ 90% եղել են հայեր, փաստերը կարող են ստանալ ինչպես Կրեմլից՝ ԽՍՀՄ-ի արխիվային գործերից, այնպես էլ իրավատեր Արցախի Հանրապետությունից կամ Հայաստանից: ՄԱԿ-ը չունի այս առումով որևէ հակափաստարկ՝ կասկածի առնելու անկախության հանրաքվեն: ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱԶԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՔԱՅԼ Է, ԻՆՉՊԵՍԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ, ՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎՈՎ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՆՑ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏ: Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանն, այս մասով ԵԱՀԽ Հելսինկիի եզրափակիչ ակտը նշում է. <<Մասնակից-երկրներն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից...>>: Մինչդեռ Արցախը նախքան անկախանալը չի եղել Ադրբեջանի քաղաքական անկախությանը սպառնալիք, հակառակը՝ վերջինս է սպառնացել և մինչ օրս շարունակում է Արցախի բնիկ ժողովրդին՝ հայերին տեղահանելու ջանքերը, որի պատասխանն է Հայոց Ազատամարտը:

Գերիշխանությունը փոխկապված է լեգիտիմության հետ, ինչը նշանակում է՝ ժողովրդի կողմից այդ իշխանության ընդունումը, ճանաչումը և նրան ենթարկվելու համաձայնությունը: Արցախի ժողովուրդը, որի 90 %-ը հնագույն թվերից, ներառյալ ԽՍՀՄ թվերը մինչ օրս եղել են ու կան հայեր, 29 տարի բացառապես ընդունել, ճանաչել ու կիրառել են Արցախի ժողովրդավարական ընտրյալ իշխանության ընդունած իրավանորմերը: Դեմոկրատիայի հարցում Արցախը մի մակարդակում է, որ կարող է դասեր տալ Ադրբեջանին և Թուրքիային: Հաշվի առնելով, որ ինքնիշխան պետության կառավարությունը, որպես կանոն, պետք է ունենա սեփականության իրավունք պետության ողջ ունեցվածքի վրա, պետք է փաստել, որ Ադրբեջանը չունի Արցախի տարածքի նկատմամբ սեփականություն, հետևապես՝ Արցախում այն ինքնիշխան չէ, դրանից հետևություն, որ ՄԱԿ-ն իրավունք չուներ թույլ տալ, որ ավտորիտար ու հետամնաց Ադրբեջանի կեղծ քարտեզը 29 տարի ներառեր ինքնորոշված ու ժողովրդավար Արցախի տարածքը:

<<Ինքնիշխան պետություն>> նշանակում է՝ տվյալ պետության պետական իշխանության գերակայությունը երկրի ներսում, այսինքն` պետության ողջ տարածքում պետական իշխանության լիիշխանություն, այնքանով, որ եթե պետությունը չունի լիիշխանություն, ապա այն դադարում է որպես պետություն գոյություն ունենալուց: ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ ՄԱԿ-Ը ՊԱՐՏԱՎՈՐ Է ՉՎԱՐԱՆԵԼ՝ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴԵՆ 29 ՏԱՐԻ, ՀԵՏԵՎԱՊԵՍ ԱՅՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՉԷ ԵՎ ՆՐԱ ՔԱՐՏԵԶԸ ԿԵՂԾ Է, և որ այն անամոթ խաբեությամբ է ճանաչման տվել անտեղյակ պետություններին: Հուսով ենք, ՄԱԿ-ին գոնե հայտնի է, որ ինքնիշխան պետությունն ինքն է որոշում իր միջազգային հարաբերություններին մասնակցությունը և դրա շրջանակը: Այս առումով Արցախի Հանրապետությունը փաստացի ինքնիշխան է և բացառապես ինքն է որոշում, թե ում հետ գործակցի, այն մասնակից է միջազգային հարաբերություններին տարբեր մակարդակի սուբյեկտների հետ համագործակցությամբ: Մինչդեռ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի նրա փոխարեն հանդես գալու արդեն 1/3 դար: ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ 29 ՏԱՐԻ ԻՐ ԸՆՏՐՅԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԴՐԱՆ ՊԻՏԻ ՍԱՏԱՐԻ ՄԱԿ-Ը, ՈՉ ԹԵ ԽՈՉԸՆԴՈՏԻ: Ներկայում աշխարհում կա ավելի քան 200 պետություն, որի մի մասը չեն անդամակցում ՄԱԿ-ին: ՄԱԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ԲՈԼՈՐ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՄԻՆՉԴԵՌ ՆՐԱ ԱՆԴԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԱՍԵՐ Է, ԱՎԵԼԻՆ՝ ՑԵՂԱՍՊԱՆԱԳՈՐԾ:  Շարունակելի...

Հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի 19.10.2020թ. թիվ 287 համարում

Քաղաքագետ՝ Ինարա Դանիելյան