ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Թուրքիայում Երկրաշարժի 3-րդ օրվանից փրկվածների թիվը կնվազի, զոհերինը կաճի
02.11.2020 17:05

     ԱՐՏԱԿԱՐԳ    

Բնության ու տիեզերքի դեմ Թուրքիայի նախագահ Էրդողանն անզոր է, հայտնի է 85 զոհի և 994 վիրավորի մասին

Որոնողափրկարարական աշխատանքները Թուրքիայի արևմուտքում Էգեյան ծովին հարող երկրի թվով 3-րդ խոշոր քաղաք Իզմիրում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից /էպիկենտրոնում 6,7 մագնիտուդ, մոտ 8 բալ ուժգնության/ հետո շարունակվում են: Ներկա պահի տվյալներով հայտնի է 85 զոհի և 994 վիրավորի մասին, 220-ը գտնվում են հիվանդանոցում: Երկրաշարժը զուգորդվել է ցունամիով ու ջրհեղեղով, որոնց արդյունքում ավելացել է փլուզված շենք-շինությունների թիվը: Դրանք մի քանի տասնյակների են հասնում, ուստի զոհերի թիվն, ըստ մոտավոր հաշվարկների, կարող է անցնել 1000-ից, վիրավորների թիվը՝ մի քանի հազարից: Հաշվի առնելով, որ երկրաշարժի արդեն 3-րդ օրն է, այսուհետ ավելի ու ավելի դժվար կլինի փլատակներից դուրս բերել ողջ մնացածների, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, որ մահացածների թիվն օր օրի կտրուկ կաճի:

Բնության ու տիեզերքի դեմ Թուրքիայի նախագահ Էրդողանն անզոր է, ինչպեսև իր ներքին չարիքի, որը հաղթահարելու փոխարեն շարունակ կոնֆլիկտի մեջ է  ողջ աշխարհի հետ: 

,,Գործընթաց,, թերթ