ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻԴԼԻԲԻՑ ԲԱՔՈՒ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՇԱՐԵԼ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ՄՂՎՈՂ ԳԱԶԸ
29.10.2020 17:48

    ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ      ԱԼԻԵՎԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ԻՐ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ԴԻԵՐԻ ՎՐԱ (տեսանյութ)

Սիրիայի Իդլիբ նահանգի դեպքերից հետո Եվրոպային սպառնացող Էրդողանին կարող են ավելանալ նրա կողմից դեպի Բաքու տեղափոխվող տեռորիստները: Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ թե պետություն է, այլ նավթաբազա, որը միշտ և բոլոր ժամանակներում գրավում է տեռորիստներին՝ որպես իրենց նախապայմանները թելադրելու և ֆինանսավորման աղբյուր: ՆԱՏՕ-ն կկանգնի փաստի առաջ, քանի որ վատ է ճանաչում Թուրքիային: Եթե անտեղյակ են, հիշեցնենք, որ դեռ մինչ 1915թ. Ցեղասպանությունը Թուրքիան հայ մտավորականների հետ ժպտում էր, շաշկի-շախմատ խաղում, բայց ընդունակ եղավ հաջորդ օրն իսկ նրանց սրի քաշել ու հայաթափել ողջ Արևմտյան Հայաստանը: Մինչ օրս ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի վճիռն ուժի մեջ է և պահանջում է Թուրքիայից որոշ տարածքներ վերադարձնել Հայաստանին, բայց անկատարության է մատնված:

Թուրքիան երբեք չի ունեցել և չունի բարեկամներ, իսկ Ադրբեջանն, ինչպես արդեն նշեցինք, նրա համար վառելիքի բազա է, որը կպաշարեն նրա իսկ ուղարկած տեռորիստները, որոնց մի մասն արդեն տեղեկացել է, թե ինչպես են խաբել իրենց ընկերներին՝ հատուկ ուղղորդամբ <<քշելով>> Արցախյան պատերազմի՝ մահվան դատավճռի, որ գումար չտան: Ծերության շեմին Էրդողանը հիշողության կորուստ ունի և լավ չի մտաբերում, թե ինչպես են ավելի վաղ տեռորիստական այլ խմբեր տիրացել վառելիքի պաշարների ու նախապայմաններ թելադրել: Սա է պատճառներից մեկը, որ նրանք 1000-ներով համաձայնում են մեկնել Բաքու: Իրավիճակն ամեն պահ կարող է դուրս գալ Էրդողանի վերահսկողությունից հենց Բաքվում:

Անվտանգության սպառնալիքի ներքո է ոչ միայն դեպի Եվրոպա մատակարարվող գազն, այլև հենց Ալիևի նստավայրը, որը չի էլ ուզում իմանալ, թե քանի՞ հազար նեխած դիակ ունի ռազմադաշտում՝ որպես երկրում համաճարակի տարածման աղբյուր:

Սույն հոդվածը հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի 19.10.2020թ. թիվ 287 համարում:

Հ.Գ. Արդեն իսկ կան լուրեր, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանները Գյանջայում և Բարդայում սպառնում են ահաբեկչություններ իրականացնել՝ պահանջելով իրենց տալիք գումարները նախապես, իսկ Բաքվում նրանց ահաբեկչությունների դրդապատճառ կարող է լինել Ալիևի անտարբերությունը ռազմաճակատում ընկած իր վարձկանների դիերի հանդեպ, որոնց համար չի էլ ուզում գոնե ժամանակավոր հումանիտար հրադադար տալ, որ <<Կարմիր Խաչի>> միջազգային կազմակերպության միջոցով դրանք հավաքագրվեն: 


Տեղեկացնենք, որ այսօր Արցախի ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ թշնամու կողմից Արցախի անկախ Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա զինված հարձակումների արդյունքում կուտակված դիերի մասին, որն ի ցույց է դնում այն առերևույթ փաստը, որ Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Կից տարածված հաղորդագրության մեջ նշվում է. <<Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ>>: