ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ ԿԾԱԾԱՆՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ
26.10.2020 21:34

     ԱՐԿԱԾԱՅԻՆ    

ՆԱԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԻ ԱՆԱՊԱՏՈՒՄ, ԻՍՐԱՅԵԼԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ

Ադրբեջանում խնդիր է դրված ամենօրյա ռեժիմով հաղորդել, թե ադրբեջանական դրոշն ի՞նչ հնարավոր վայրերում է հաջողվել ծածանել, թեկուզ մի քանի վայրկյան տևած սելֆիի համար: Դա հույս է տալիս Ալիևին ու նրա խորթ ,,հայր,, Էրդողանին, որ միջազգային տեռորիզմն անզոր չէ, համենայն դեպս Ադրբեջանում: Ըստ Ալիևի՝ իր միակ աջակիցն աշխարհում Թուրքիան է, ուստի ադրբեջանական դրոշը դեռ տեղ ունի ծածանվելու, օրինակ, Թուրքիայի կենդանաբանական այգում:

Այսպիսի հարցերում Ալիևին չեն մերժի նաև նրան աջակցություն հայտնած Պակիստանում, որն ամենաանկապ երկիրն է այս պատերազմում: Օրերս զարմանքով տեղեկացանք, որ բազմաթիվ հայերի անծանոթ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչել մեր անկախությունը, այսինքն՝ դեռ կարծում է, որ ԽՍՀՄ-ը չի փլուզվել: Փորք-ինչ ուսումնասիրելով նրա քարտեզը՝ հարց է ծագում, թե ինչու՞ Պակիստանն իր լայնարձակ ու անմարդաբնակ անապատներից գոնե մի կտոր չի ուզում նվիրել իր եղբայր Ադրբեջանին՝ թույլ տալով Ալիևին այնտեղ ոչ թե 1, այլ անսահման թվով դրոշներ տեղադրել ու աշխարհին ի տես ցուցադրել: Հուսով ենք, ժլատությունը շուտով կհաղթահարվի և ադրբեջանական դրոշի հաջորդ կանգառը կլինի Պակիստանի անապատներից մեկն, ուր անխոչընդոտ ու անվախ կայցելեն Ալիևն իր տեղակալ, համատեղությամբ կնոջ՝ Մեհրիբանի հետ: Մինչդեռ Հադրութի մատույցներում նրանց կխանգարեն բնությունը վայելել իրենց վարձկանների բազմաթիվ դիեր, որոնք հավաքելու համար անգամ խուսափում են ժամանակավոր հումանիտար հրադադարի գնալ:

Ի վերջո, կա ևս 3 տարբերակ ադրբեջանական դրոշ ծածանելու, հուշենք-Ուկրաինայի նախագահ Զելենսկու կամ Ադրբեջանին զենք մատակարարած Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Իսրայելի նախագահի կեցավայրերն, իսկ եթե անվտանգությունն արգելի, ինչու ոչ, նշյալ 3 երկրի թունելները: Լրացուցիչ նշենք, որ Ալիևի խորթ ,,հայր,, Էրդողանը խոստացել է Ուկրաինային օգնել Ղրիմի հարցում, վերջինիս նախագահ Զելենսկին էլ, որն իբր հումորի ոլորտից է եղել, լուրջ է ընդունել խաբկանքը: Նշենք, որ Էրդողան-Ալիև զույգի ջանքերը միջազգային տեռորիզմի աշխարհագրությունն ընդլայնելու գործում գովերգում են որոշ վարձու ԶԼՄ-ներ ու լրագրողներ:

Համոզված ենք, որ եթե Արցախի պատմությանը, բնակավայրերին անծանոթ, տեղանքում երբևէ չեղած, բայց ադրբեջանաթուրքական քարոզ վարող օտարերկրյա մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ ամերիկյան, բրիտանական, ռուսական և այլ ծագման որոշ խումբ ,,գրպանային,, լրագրողների ու մեկնաբանների, այդ թվում՝ BBC-ի, CNN-ի, ABC-ի, ռուսական ,,Ռիա նովոստիի,, և այլ ԶԼՄ-ների որոշ լրագրողների, նաև ռուսական 1-ին ալիքի, RTR-ի մի քանի թոքշոուները ,,բարդակի,, վերածող ադրբեջանամետ հյուրերի ուղարկվեին կատակ լուսանկարներ, նյութեր, որոնցում նշված լիներ, դիցուք, պակիստանյան կամ իսրայելական, ուկրաինական որևէ գյուղի անուն՝ ադրբեջանական դրոշի ներքո՝ իբր ի նշան Ադրբեջանի հաջողության, նրանք արագ կխաբվեին ու կտարածեին այդ նյութերը: Արդյունքում կհայտնվեին զավեշտալի իրավիճակում: Օտարերկյա անգամ ,,գրպանային,,  լրագրողներին ալիևներն արգելել են տեսնել առաջնագիծը, ներկա լինել բոլոր այն պահերին, երբ դրոշի սելֆի է նկարվում, քանզի 1-2 դեպքից սուտը ջրի երես դուրս կգար: Սա է նաև պատճառը, որ նրանց տարածած նյութերի մի մասը խաբկանք է, ալիևական ֆեյքնյուզ /կեղծ լուր/: Ի դեպ, մեր Սփյուռքը կարող է կատակ նյութերի մեթոդն օգտագործել ադրբեջանամետ այն ԶԼՄ-ների կամ լրագրողների դեմ, որոնք սատարում են միջազգային ահաբեկչության հովանավորյալ Էրդողան-Ալիև զույգին:

Հոդվածն ամբողջությամբ <<Գործընթաց>> թերթում

Ինարա Դանիելյան