ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊՈՒՏԻՆԻՆ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՏԱԾ ԱԼԻԵՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ,,ԱՆԳԱՄ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱԶՆԻՎ,,
26.10.2020 21:09

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

Հերթական անգամ խախտելով հրադադարն՝ Ալիևը ստեց նաև ԱՄՆ նախագահ Թրամփին

Հադրութի իբր գրավման առերևույթ սուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի <<ազնվության>> խորհրդանիշն է՝ հանդեպ ՌԴ նախագահ Պուտինի, որի առջև ամոթով մնաց հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների հանդիպման օրը, երբ պետք է հրադադարի որոշում ընդունեին: Ալիևի ձախորդության պատճառն այն է, որ հորական ժամանակներից ի վեր ընթացող Արցախյան պատերազմին երբևէ մասնակցած չլինելով, գլուխ չհանելով ռազմական գործից, շարունակ խաբվում է իր գեներալների, հիմա նաև վարձու ահաբեկիչների կողմից, որոնք իրենց վարձը ստանալու համար դիմում են խաբեության: Նրանք նկարվում են Իլհամի համար անծանոթ տեղանքներում, ուր նա երբեք ոտք չի դրել, ձևական դրոշ են ծածանում մի քանի վայկյան, հետո արագ լքում տարածքը:

Բազմաթիվ վերլուծաբաններ արդեն արձանագրել են, որ Ադրբեջանի կողմից իբր այս կամ այն գյուղը գրավելու վերաբերյալ տարածված տեսանյութերում շատ դեպքում ամայի տարածքներ են, չկան քաղաքացիներ, ենթակառուցվածքներ, տներ, մինչդեռ առանց բնակիչների, տների գյուղ չի լինում: Հումորից դժվար հասկացող Էրդողան-Ալիև զույգը դժվարությամբ է զգում, որ ծաղրուծանակ է դառնում աշխարհով մեկ:

<<Անգամ թշնամու հետ պետք է լինել ազնիվ>>-,-ասել է Ալիևը ռուսական RBK-ին տված վերջին հարցազրույցի ժամանակ: Փաստորեն ստելով Պուտինին, Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին, որոնք ևս հետևում են նրա խոսքերին, բացահայտել է, որ նրանց վերաբերվում է ավելի վատ, քան թշնամուն կվերաբերվեր:

Անպատիժ մնալով իր ստերի համար՝ Ալիևը քրեական գործ է հարուցել ռուսական <<Վառգոնզո>>-յի այն լրագրողի՝ Սեմյոն Պեգովի դեմ, որը բացահայտել էր հոկտեմբերի 9-10-ին նրա սուտը Հադրութի մասով, անձամբ ներկա լինելով և արձանագրելով , որ այն հայկական վերահսկողության տակ է: Ի դեպ, մինչ օրս Հադրութի շրջանում թշնամին շարունակում է հարձակման ծայրագույն ջանքերն ամեն կերպ այն զավթելու համար՝ չգիտակցելով, որ իր նախագահ Ալիևի վարկանիշն անդառնալիորեն ոտնակոխ է եղել ճիշտ այն պահին, երբ կեղծ լուր էր սփռվել, թե իբր գրավված է Հադրութը: Դրանից հետո թշնամու ծավալած ռազմական գործողություններն այլևս 0 արժեք ունեն և անիմաստ մահեր ու կորուստներ են բերում նրան՝ շեղելով նրա ուշադրությունը կրած այլ կորուստներից:

Հ.Գ. Խախտելով հրադադարի 3-րդ պայմանավորվածությունը, փաստորեն Ալիևը ստեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հոդվածն ամբողջությամբ <<Գործընթաց>> թերթում

Քաղաքագետ՝ Ինարա Դանիելյան