ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Իմ 3-րդ գումարտակը, իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են դիրքեր. Սուրիկ Խաչատրյան /տեսանյութ/
26.10.2020 19:37

      ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ     

Ավարտին հասցնենք մեր հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի


        Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ սյունեցիներ, անհավասար պայքարի մեջ ենք թուրքաադրբեջանական ալիանսի հետ, մեր դեմ կռվում են միջազգային ահաբեկիչներ: Ինչպես 1990 -ականներին և ապրիլյան պատերազմին իմ ջոկատն առաջիններից էր, որ կանգնեց մեր սուրբ հողի պաշտպանության գործին: 

    Առողջական խնդիրների պատճառով դեռ Հայաստանում չեմ, բայց ոչ մի հեռավորություն չի կարող խնդիր դառնալ ինձ համար: Այս պահին հավաքել եմ իմ երրորդ գումարտակը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր: Մյուս տղերքն էլ միացել են իրենց գյուղերում կազմավորված ջոկատներին։

    Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Մենք ուժեղ ենք, քանի որ հաղթել ենք Արցախյան հերոսամարտում, հզոր ենք ու կհաղթենք նաև այսօր։ Նենգ թշնամուն ծնկի բերելու, մեր հայրենիքի սահմաններն անխախտ պահելու հրամայականով ոտքի է ելել մի ազգ, որի պատմությունն արյան հետքերով, բայց հաղթանակներով է պսակված։ Այս պահին բոլորս մի նպատակ ունենք․ խաղաղեցնենք և պարտադրենք թշնամուն մեր երկրի խաղաղ լուսաբացները: Ավարտին հասցնենք մեր հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ հողի պաշտպանությունը: Աստված պահապան մեր հերոս տղաներին և հայկական երկու պետություններին:

Ձեր մարտական ընկեր, հրամանատար ու գնդապետ՝ Սուրիկ Խաչատրյան