ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎՆ ԱՌԵՐԵՍ ՍՏՈՒՄ Է ՆՐԱՆՑ, ՈՒՄ ՀԵՏ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՈՒՆԻ, ՈՐՈՆՔ ԸՍՏ ՆՐԱ՝ ,,ԻՐ ԳՐՊԱՆՈՒՄ,, ԵՆ
23.10.2020 21:04

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ      ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՆՊԱՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ

    Օրերս Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հարցազրույց տալով ռուսական RBK ալիքին՝ նշել է, թե կան 7 երկրներ, որոնց հետ ռազմաքաղաքական պայմանագրեր ունի և նրանք չեն ճանաչի Արցախի անկախությունը: Ալիևն այսկերպ ակնարկել է, թե այդ երկրներն <<իր գրպանում>> են: Ստացվում է, որ այն երկրները, որոնք նրան զենք են մատակարարում, այդ թվում՝ ԱՄՆ, Թուրքիան, Իսրայելը, Բելառուսը, ՌԴ-ն, Կանադան և այլք, ՙնրա գրպանում՚ են: Հարց է ծագում, արդյո՞ք այն ռազմաքաղաքական պայմանագրերը, որոնք կնքված են Ադրբեջանի հետ, պարունակում են կետ, համաձայն որի՝ նրանք պիտի զերծ մնան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամ անկախությունը ճանաչելուց: Արդյո՞ք ՌԴ-ն ևս կաշկանդված է այս հարցում՝ ըստ Ադրբեջանի հետ կնքած պայմանագրի: Եթե ոչ, ուրեմն պաշտոնական Մոսկվան պարտավոր է պարզաբանում պահանջել, թե ինչու՞ է Ալիևը ռուսական ալիքին տված հարցազրույցում ակնարկել իրեն զենք մատակարարող երկրների կաշկանդվածությունն Արցախի ինքնորոշման կամ անկախության ճանաչման առումով:

    Ի դեպ, նման ակնարկ անում է Ալիևը, որն անհայտ հանգամանքներով ունի իբր դիվանագետի դիպլոմ, որը ենթակա է աղբաման նետվելու այն պահից, երբ նա հրաժարվեց բանակցությունից՝ սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսելով Արցախի դեմ: Այս առումով նա վարկաբեկեց և կոռուպցիայի կասկած հարուցեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանի վրա, որից ստացել է դիպլոմը և որին անգամ կարելի է դիմել՝ հիմք ընդունելով նրա հայտարարած ու չդադարեցվող պատերազմը, որ նրա դիվանագետի դիպլոմն առոչինչ անեն: Արդեն իսկ ողջ աշխարհին է հայտնի, որ բլից-պատերազմով մի քանի օրում Արցախը զավթելը նա ձախողեց, և օր առ օր անիմաստ շարունակվող պատերազմը նրա զորքին արդեն արժեցել է մոտ 6539 մահ և մի քանի միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստ:

    Նշենք, որ Ալիև <<դիվանագետին>> համանման կարգով այդ մասնագիտության մի դիպլոմ էլ <<ճանկել է>> նրա որդին, որը բացառիկ արտոնություն ունի չմասնակցելու հոր հայտարարած պատերազմին: Փոխարենն Ալիևների պատերազմասեր <<դիվանագետների>> ընտանիքը երկիրը լցրել է տեռորիստներով, որոնց ևս համարում են իրենց գրպանի <<խամաճիկներ>>: Այս ընթացքում տեռորիստները ծավալվում են և արդեն ներխուժել են <<դիվանագետին>> դիպլոմ տված Ռուսաստան, որտեղ արդեն մի քանի ահաբեկչություններ են կանխվել վերջին շրջանում: Կանադան հայտարարել է Ադրբեջան ռազմական բեռների մատակարարումը դադարեցնելու մասին: Սաուդյան Արաբիան հրատապ կիրառում է տնտեսական ու այլ բնույթի հզոր պատժամիջոցներ: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կոչ են արել իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան, բայց ինչպես նրանք, այնպես էլ աշխարհի մեծաթիվ երկրներ պետք է կոչ անեն իրենց քաղաքացիներին, ոչ միայն Ադրբեջան, այլև Թուրքիա չայցելել, որը տեռորիստների գլխավոր տարանցիկ երկիրն է: Առանց պատժամիջոցների, անպատժելիությունը կնպաստի միջազգային տեռորիզմի ընդլայնմանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում